Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել եռակողմ հայտարարությունների իրականացումը
Մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունվեց եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դաշնակիցների ջանքերը, ինչպես նաև խաղաղապահ զորախմբի գործունեությունը», - ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, չնայած եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետի կոպիտ խախտում է, այլև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։
«Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունների դրույթները խեղաթյուրելով՝ Ադրբեջանը հայտարարում է միջանցքի գաղափարի մասին, ինչն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով։ Հակամարտության կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցությունների միջոցով բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում», - հայտարարեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).