Последние новости

ԻՍԿ ՄԵՆՔ ԿԳՆԱՆՔ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ադրբեջանը ցանկանում է մաքսային հսկողություն սահմանել Գորիս-Կապան մայրուղու վրա, ուստի Հայաստանը կանցնի նոր ճանապարհի, կառավարության նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը, հաղորդում Է Sputnik Արմենիան: Նրա խոսքերով, նախօրեին ադրբեջանական կողմից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերից իրենք պատրաստվում են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ, ինչպես դա օգոստոսից ի վեր արվում է իրանական բեռնատարների նկատմամբ: Ընդ որում Փաշինյանն օգտագործեց հետևյալ ձևակերպումը. «Ադրբեջանն ուզում է մաքսային հսկողություն սահմանել իր տարածքի Էյվազլի-Չայզամի հատվածում»։

Դրանից հետո, նրա խոսքերով, հայկական կողմը որոշում է կայացրել քաղաքացիներին ուղղորդել Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհով: Այդ ճանապարհը, որը տասնյակ տարիներ անանցանելի է եղել, իբր, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ է։

Բայց անհնար է լռել ։ Ահա այսպես է խաղաղության դարաշրջանը թակում մեր դուռը, չնայած շատերը դա չեն լսում։ Մեր ճանապարհը փակում են, իսկ մենք այն շրջանցում ենք և անվանում դա հարևանի հետ խաղաղ գոյակցությանն ուղղված քայլ։ Ասենք, իշխանության ճամբարում կան մարդիկ, որոնք ճանապարհի հիշյալ հատվածը շրջանցելու հայկական կողմի որոշումը համարում են յուրօրինակ քայլ ձիով։ Ստյոպա Սաֆարյանն, օրինակ, կարծում է, թե այդպիսով հայկական կողմն արժեզրկում է 21 կիլոմետրանոց հատվածի նշանակությունը։ Իբր՝ ճանապարհը կդադարի օգտագործվել, և ժամանակի հետ ադրբեջանցիները կհանեն նույնիսկ ոստիկանական պահակետըԶիլ ծրագիր է, այնպես չէ՞։

Մանավանդ եթե հաշվի առնենք, որ տեսանելի ապագայում անկլավների վերադարձի գաղափարի համատեքստում ադրբեջանական կողմը կարող է հնարավորություն ստանալ փակելու Հայաստանի նաև այլ ճանապարհների առանձին հատվածներ։ Իսկ մենք դրան կպատասխանենք «հաղթաթղթով», կշրջանցենք ու կարժեզրկենք։ Մի խոսքով, մենք կգնանք այլ ճանապարհով, ինչից թշնամին սաստիկ կտուժի

Մաքսակետի տեղադրումը Բաքվի բնավ միակ պատասխանը չէ Փաշինյանի խաղաղ օրակարգին։ Օրերս Արցախի դատախազությունը տեղեկացրեց, որ հետպատերազմյան տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կատարել են 56 հանցագործություն, որոնց հետևանքով սպանվել է երկու խաղաղ բնակիչ, 9 զինվորական: Սպանության փորձ է արվել 24 խաղաղ բնակիչների և 44 զինծառայողների նկատմամբ, հրազենային վնասվածքներ են ստացել 24 խաղաղ բնակիչներ և 44 զինվորականներ, 6 մարդ ենթարկվել է ֆիզիկական բռնության, 2-ը՝ սպանության սպառնալիքի: Թվային արտահայտությամբ այսպիսի տեսք ունի Ադրբեջանի խաղաղության ձգտումը։

Այս ամենին հավելենք ևս մի քանի փաստ՝ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» իրական հեռանկարների մասին վկայող վերջին հաղորդագրություններից։ Ադրբեջանական զինուժն օրերս փորձել է առաջ շարժվել Սյունիքի Սև լճի շրջանում։ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել տրակտորի վրա, տրակտորիստը վիրավորվել է: Նոյեմբերի 8-ին օրը ցերեկով Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել քաղաքացիական անձանց ուղղությամբ, որոնք այդ հատվածում իրականացնում էին ջրատար խողովակների նորոգման աշխատանքներ: Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը մահացել է, 3-ին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Մահացած 22-ամյա տղային հուղարկավորել են երեկ…

Բայց վերադառնանք Գորիս-Կապան ճանապարհին։ Առաջին հերթին՝ առողջ տրամաբանության շրջանակներում ոչ մի կերպ չի տեղավորվում այն հանգամանքը, որ Ադրբեջանին իր ճանապարհի մի մասը զիջած հայկական իշխանությունը գրեթե մեկ տարի շարունակ չի կարողացել ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհը։ Այդ ինչ աստիճան պիտի թքած ունենաս Սյունիքի բնակիչների վրա, ինչ աստիճան պիտի թքած ունենաս Իրանի հետ ավտոտրանսպորտային հաղորդակցության վրա, որ չհայտարարես շինարարական ավրալային ռեժիմ և չլուծես շրջանցիկ ուղու խնդիրը հաշված շաբաթների ընթացքում։

Չենք խոսում արդեն այն մասին, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին իր ճանապարհի մի մասը տրամադրելու փաստն ինքնին չի տեղավորվում սթափ դատող ուղեղում։ Ոչ մի բացատրություն չի տրվում նաև այն հանգամանքին, որ Փաշինյանը ադրբեջանական է համարում ու «Էյվազլի» և «Չայզամի» անվանում Որոտան և Նոր Առաջաձոր գյուղերը, թեև հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը դեռ չի էլ սկսվել։

Սյունիքի մարզի Որոտան գյուղի դպրոցի ուսուցիչները հայտնել են NEWS.am-ին, որ չեն ուզում երթևեկել թշնամուն հանձնված Գորիս-Կապան մայրուղիով։ Այսօր (նրանց ավելի քան մեկ տասնյակը Գորիսից է) մեծ դժվարությամբ են աշխատանքի հասել այլընտրանքային ճանապարհով՝ մի քանի ժամ ուշացումով։ Մանկավարժներից մեկը՝ Սուսաննա Սարգսյանն ասում է, որ իր գործընկերներից շատերը երեկ չեն գնացել Որոտան, քանի որ դաս չեն ունեցել, բայց առաջիկայում լուրջ խնդիր կառաջանա, քանի որ իրենց տրամադրված մեքենայով այլընտրանքային ճանապարհով երթևեկելն անհնար է:

«Հիմա որ շատանանք, չենք կարողանալու այդ երկու մեքենայում տեղավորվել։ Մեքենաներից մեկը մեր ռազմագիտության ուսուցչինն է, որը ամեն օր դասի չի։ Այսօր դասի է եղել, իր մեքենայով եկել ենք մի մասս։ Մեզ պետք է մեծ մեքենա տրամադրեն, որ կարողանանք գալ։ Եթե մենք այլևս չգանք, ամբողջ գյուղը կդատարկվի։ Երեխեքը դպրոցի համար կտեղափոխվեն։ Մենք եկել ենք, որ մարդիկ չգնան այստեղից։ Ասացին՝ ճանապարհը փակ է, ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։ Նրանք ո՞վ են, որ մեր անձնագրերը ստուգեն»,- ասաց նա։

Այո, Որոտանը կդատարկվի։ Ինչպեսև Սյունիքն ընդհանրապես։ Հենց դա է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Հենց դա է Փաշինյանի «խաղաղ» օրակարգը…

Լուսանկարը՝ Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

  • ЖЕРТВА ИГР
    2025-06-12 09:35

    Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ