Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ «ՓԱՓՈՒԿ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեկ Փաշինյանը ճամարտակում էր «Սյունիքի հանձնման բանաձևի» մասին՝ ռազմական անվտանգության հարցերը դարձյալ նենգափոխելով ինչ-որ գումարներ հանրային կարիքներին հատկացնելու հարցերի հետ։
Իսկ Սյունիքի հանձնման բանաձևը արդեն շատ պարզ ուրվագծվում է.
1. Սյունիքի քաղաքների (հատկապես՝ Կապանի և Գորիսի) և գյուղերի վրա իշխող դիրքերում ադրբեջանական բանակի ամրացում և այդպիսով մշտական անմիջական սպառնալիք այդ բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ։
2. Գորիս-Կապան միակ մայրուղու 21-կիլոմետրանոց հատվածի հանձնում ադրբեջանական բանակին՝ այդպիսով Կապանի և Մեղրիի շրջանների եռակողմ շրջափակում, ինչպես նաև Իրանից Հայաստանի արդյունավետ մասնակի տարանջատում։
3. Սյունիքի մի շարք գյուղերի մեկուսացում և շրջափակում՝ նրանց ճանապարհները ադրբեջանական բանակի վերահսկողության տակ դնելու միջոցով։
4. Մեղրիի վրայով երկաթգծով ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրում՝ ռուսական զորքերի վերահսկողությամբ։
5. Առայժմ միայն Սիսիանի վրայով (Խնձորեսկից Բիչենեկ) ադրբեջանական կողմին ավտոմոբիլային միջանցքի տրամադրում՝ ռուսական զորքերի վերահսկողությամբ (այդ մասին էլ արդեն հայտարարեց Փաշինյանի ԱԽ քարտուղարը։
6. Սյունիքում ժողովրդին անզեն թողնելը և աշխարհազոր չկազմավորելը։
7. Հայկական բանակին կաթվածահար վիճակից չհանելը և թվաքանակի կրճատում ծրագրելը։
Սա դեռ սկիզբն է։ Եթե այս գործընթացը չկասեցվի, Սյունիքից տեղի է ունենալու հայ բնակչության արագ արտահոսք, Մեծ Հայքի այդ մշտապես հայկական մնացած փառահեղ երկրամասի մաս-մաս հանձնում ու բռնազավթում։ Սա ոչ այլ ինչ է, քան «փափուկ» ցեղասպանության ծրագիր, որը հետագայում կամ գուցեև զուգահեռաբար իրականացվելու է նաև Հայաստանի մյուս հատվածների նկատմամբ։
Հայաստանին շտապ պահանջվում է նոր իշխանություն։
Հայաստանին շտապ պահանջվում է նոր ընդդիմություն։
Հայաստանին շտապ պահանջվում է բանակի հայրենաշունչ հրամանատարություն։
Սփյուռքում պահանջվում է բոլոր հայրենասիրական ուժերի գերմոբիլիզացիա։
Աստված մեզ օգնական։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.