Աղասի Ենոքյան․ Չստորագրված, չհայտարարված փաստաթղթի համաձայն տարածքներ են հանձնվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Տարբեր հայտարարությունները՝ նոյեմբերի 9-ի, հունվարյան և այլն, դրանք միջազգային փաստաթղթեր չեն և այն, ինչ կատարվում է՝ քայլ առ քայլ տարածքներ վերցնելը, ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստան, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, սրանք բոլորը մի հայտարարության վրա հիմնված քայլեր են, հայտարարություն, որն իրավական արժեք, ուժ չունի: Իմ կարծիքով, ընտրությունների ամբողջ իմաստը ստանալ ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, նաև փողոցային ընդդիմությունը ներկայացնող խորհրդարան, որը կգնա այսպիսի փաստաթղթի հաստատմանը»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքով, հիմա որոշակի ճնշումներ կան Փաշինյանի վրա, որպեսզի ստորագրի փաստաթուղթը, որից հետո կգնան խորհրդարանական գործընթացներ այս ամենի հետ կապված. «Նա կարծես թե դիմադրում է՝ շատ լավ հասկանալով, որ այդ փաստաթղթից հետո ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ այդ փաստաթղթից հետո այլևս անելիք չի ունենալու, հրաժարականի հարցն ավելի սուր է լինելու»,- ասաց Ա. Ենոքյանը:
Հիմա, ըստ նրա, ականատես են լինելու, թե կապիտուլյացիոն փաստաթուղթն ինչ վայրիվերումներով է հասնելու իր իրավական, տրամաբանական ավարտին. «Բայց այդ ընթացքում տեսնում ենք սողացող ագրեսիա՝ չստորագրված, չհայտարարված փաստաթղթի համաձայն տարածքներ են հանձնվում»:
Նրա խոսքով՝ կապիտուլյացիայից հետո ՀՀ-ում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների նպատակը պետք է լիներ կապիտուլյացիայի արդյունքների վերանայման համար մեխանիզմներ գտնելը, ՀՀ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարումը, բայց դա չիրականացվեց:
Նրա խոսքով, այդ ընտրությունները ոչ թե ռեյտինգային, այլ հակառեյտինգային ընտրություններ էին. «Ամեն մի կողմին քվեարկում էր նա, ով հակառակ էր մյուս կողմին. «Սրանով մենք ունեցանք չափազանց անկայուն, փխրուն հանրային դաշտ, որի պատճառով ՀՀ-ում ունենք տոտալ ապատիա: Ընտրություններում խնդիր էր դրվել, որ իշխանությունը փոխվի, բայց տեսանք, որ չփոխվեց: Ավելին՝ ԱԺ աշխատանքից տեսնում ենք, որ Աժ-ում իշխանություն փոխելը հիմա շատ անհույս գործ է: Պետք է մտածվեն այլ մեխանիզմներ, այլ կառույցներ, այլ միջոցառումներ, որի շնորհիվ իշխանությունը կփոխվի»,-ասաց Աղասի Ենոքյանը:
Նա հիշեցրեց, որ ընտրությունները եղան ոչ թե ընդդիմության հանրահավաքների պիկին, այլ երբ արդեն անցել էր այդ պիկը, ըստ էության, ընդդիմությունից չկար իշխանությունը վերցնելու վտանգ, և Փաշինյանը գնաց ընտրությունների:
Ա. Ենոքյանի կարծիքով, այնուամենայնիվ, ԱԺ արտահերթ ընտրությունները դրսից թելադրված քայլ էր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.