Քոչարյանի և Գրիգորյանի գործով նիստը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր նույնպես հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա էին նիստին։
«Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքը։ Նիստն այս պայմաններում ենթակա է հետաձգման»,–ասաց Դանիբեկյանը։
Դատավորը հավելեց, որ ինքն էլ գտնվելու է ամենամյա արձակուրդում, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը։ Այսպիսով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 13-ին։
Նախորդ` նոյեմբերի 9-ի նիստը նույնպես հետաձգվել էր` Քոչարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրիկի թաղմանը պետք է մասնակցեր և ներկա չէր նիստին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.