Անն Լինդե․ Պետք է անհապաղ դադարեցնել էսկալացիան
Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- գրել է Լինդեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 16:21
В Ереване проходит судебное заседание по делу третьего президента Армении Сержа Саргсяна.
-
2025-06-10 15:19
Двое человек получили ранения в результате стрельбы в спальном районе Аван в Ереване. Об этом сообщила пресс-служба министерства внутренних дел Армении.
-
2025-06-10 15:18
Партия "Дашнакцутюн" поддержала Армянскую апостольскую церковь на фоне нападок руководства республики на высшее духовенство, назвав риторику властей антинациональной и антиконституционной.
-
2025-06-10 15:16
Секретарь блока "Айастан" Арцвик Минасян назвал "очередным шоу" обвинения, выдвинутые против него Генеральной прокуратурой Армении.