Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ սկսվել են «Կոբալտ-2021» զորավարժությունները
Տաջիկստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ մեկնարկել են «Կոբալտ-2021» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի զինվորականները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գործընկերների հետ միասին աշխատում են արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ջոկատայինների կազմում գործող զինյալների ոչնչացման գործողությունների պլանավորման և անցկացման վրա։
Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում են Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումները և Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակը։
Նշվում է, որ նոյեմբերի 16-ին Կենտրոնական ռազմական օկրուգի զինծառայողները Դուշանբեից 45 կիլոմետրանոց երթ են իրականացրել դեպի Ֆահրաբադի հրաձգարան։ Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, ներգրավված է մոտ 60 ռուս զինծառայող և 10 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմակայանի ավիախմբի երկու Մի-8МТВ5-1 ուղղաթիռ։ Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 19-ը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.