Freedom House-ը կոչ է անում մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով», որոնց արդյունքում երկու կողմից էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել։
«Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները», - ասված է կազմակերպության հայտարարությունում, որ տեղադրված է թվիթերյան էջում։
Կազմակերպությունը կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում:
Freedom House-ը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.