Последние новости

«Ռուսկիյե վիտյազի» լավիացիոն խումբը ներկայացրել է ցուցադրական թռիչքներ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջին անգամ «Ռուսկիյե վիտյազի»-ն ցուցադրել են իրենց արվեստը Հայաստանում: Ցուցադրական թռիչքը կայացել է նոյեմբերի 21-ին և նվիրվել ՌԴ ՊՆ Մյասնիկովի անվան ռազմական ավիացիոն ուսումնարանի 111-ամյակին:

 

Երևանյան «Էրեբունի» օդակայանում հավաքված հանդիսատեսը ստացավ եզակի հնարավորություն տեսնել փառահեղ «Վիտյազների» արվեստը: Չորս ինքնաթիռները փոխգնդապետ Անդրեյ Ալեքսևեի գվարդիայի հրամանատարության ներքո ցուցադրել են բարձրագույն ավիացիայի պատկերներ՝ շեղանկյուն, խիտ շեղանկյուն, աղեղ, Նեստերովի օղակներ, տակառներ, կիսատակառներ, սինքրոն տակառներ և այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ և հսկայական ծանրաբեռնվածություններով՝ օդանավերի և օդաչուների հնարավորությունների եզրին:

Վարպետ օդաչուները կատարել են բարձրագույն ավիացիայի պատկերները 30 տոննա կշռող Սու 30 ՍՄ օդանավերով ավելի քան 700 կմ/ժ արագությամբ թևերի միջև շուրջ երկու մետր հեռավորության պայմաններում:

Նախքան ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ: «Դա շատ կարևոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, և այն, ինչը մենք կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն ավիացիայի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլ նաև մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայություն է»,-ընդգծել է դեսպանը:

Ավելի վաղ «Ռուսկիյե վիտյազին» ելույթ էին ունեցել ԱՄԷ-ի ավիասրահում:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն խումբը աշխարհում միակն է, որը կատարում է միայնակ և խմբակային պիլոտաժներ ծանր կործանիչների վրա: Ավիախումբը ստեղծվել է 1991 թվականի ապրիլի 5-ին «Կուբինկա» օդանավակայանում (Մոսկվայի մարզ) ավիացիոն տեխնիկայի ցուցադրման կենտրոնի 1-ին ավիացիոն էսկադրիլիայի հիման վրա: 1991 թվականի սկզբին վերջնականապես ձևավորվեց վեց ինքնաթիռներից բաղկացած ավիացիոն խմբի կազմը, և նույն թվականի ապրիլի 5-ին պաշտոնապես ստեղծվեց ավիացիոն խումբը, որը ստացավ «Ռուսկիյե Վիտյազի» անվանումը։ Նոր ստորաբաժանման համար հորինվել է տարբերանշան՝ վահան, որի կապույտ ֆոնի վրա չորս ինքնաթիռներով շեղանկյուն է, իսկ օդաչուների համար կարվել են հատուկ կոմբինեզոններ։

2016 թվականին ավիախմբի զինանոցը համալրվել է Սու-30ՍՄ ինքնաթիռներով։ Օդաչուները լիովին յուրացրել են դրանք և իրականացնում են թարմացված օդային ծրագիր նորագույն բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներով, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրել ժամանակակից ավիացիոն համակարգերի գերմանևրելի բնութագրերը։ 2019 թվականի նոյեմբերին «Ռուսկիյե Վիտյազի»-ն ստացավ Սու-35Ս կործանիչներ:

«4+» և «4++» սերնդի կործանիչները, որոնց թվում են Սու-30ՍՄ-ն և Սու-35Ս-ը, առանձնանում են օդանավերի կառավարման նոր համակարգով, սպառազինության նոր համալիրով և ավիոնիկայով։ Այս ինքնաթիռներն ունեն նոր շարժիչներ, որոնք թույլ են տալիս օդաչուներին վստահորեն վարել դրանք, կառավարել ինքնաթիռը գերմանևրելու ռեժիմում և ցանկացած արագությամբ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ