Լավրովը «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներն անվանել է Արևմուտքի գործողությունների «աղաղակող օրինակ»
«Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ պատժամիջոցները արևմտյան երկրների կողմից միակողմանի և քաղաքականապես մոտիվացված սահմանափակումների աղաղակող օրինակ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կազմակերպված ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկար տարիներ մի շարք արևմտյան պետությունների կողմից՝ ամերիկացիների գլխավորությամբ, քաղաքական դրդապատճառներով, միակողմանի սահմանափակումների օգտագործումը դարձել է օրինակ այն բանի, ինչ նրանք այժմ անում են «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ ռուսական ընկերությունները գործում են «շատ ծանր պայմաններում»։ «Մենք մեր կողմից արձագանքում ենք նման ոչ բարեկամական քայլերին ստուգված և ադեկվատ կերպով։ Մենք առաջնորդվում ենք հայրենական տնտեսության և ֆինանսական համակարգի կայունության պահպանման խնդիրներով»,-ընդգծել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկում է իր դրական օրակարգը՝ «առանց որևէ խտրականության միջազգային տնտեսական հարաբերություններում ապահովելու հավասար փոխգործակցություն և շահերի հավասարակշռություն», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.