«Հայաստան» խմբակցություն․ Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Սահմանադրության պահանջները և հայ ժողովրդի հավաքական կամքը` արտահայտված Անկախության հռչակագրով։ ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացնելով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ԱԺ–ում սահմանազատման և սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են այժմ, որի ժամանակ էլ Սաղաթելյանը ներկայացրել հայտարարության նախագիծը։
«Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ընդ որում, Ադրբեջանն իր սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը»,–ասված է նախագծի մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ–ն չունի միջազգային իրավական պարտավորություն` հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։
Բացի այդ, ՀՀ–ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ` այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ` խախտելով Արցախի և Հայաստանի իրավարար նորմերը։ Նախագծում ասվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել խաղաղ ճանապարհով` առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը որևէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից։ ԱԺ–ն կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները և վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելու գործողություններ ձեռնարկել»,–ասված է նախագծում։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ լսումների ժամանակ կքննարկվի այս հայտարարությունը, որից հետո այն կընդունեն։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ընդդիմությունը լսումներին հրավիրել էր նաև իշխանական մեծամասնությանը, սակայն նրանք բացակայում են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.