Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջին անգամ կին կղեկավարի
Շվեյցարացի դիվանագետ Միրյանա Սպոլյարիչ Էգգերը հաջորդ տարվա հոկտեմբերից կգլխավորի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), այս պաշտոնում նա կփոխարինի մարդասիրական կազմակերպության ներկայիս նախագահ Փիթեր Մաուրերին և կդառնա առաջին կինը, ով կգլխավորի այս կազմակերպությունը դրա 160-ամյա պատմության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վեհաժողովը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար մարմինը, այսօր հայտարարեց, որ ընտրել է Միրյանա Սպոլյարիչ Էգերին` որպես ԿԽՄԿ-ի հաջորդ նախագահ։ Նա կփոխարինի նախագահ Փիթեր Մաուրերին, ով որոշել է հեռանալ 2022 թվականի սեպտեմբերին»,- ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սպոլյարիչ Էգերը նախկինում աշխատել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտում, այժմ զբաղեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը, ղեկավարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային բյուրոն:
«Մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է լինել մի կազմակերպության նորընտիր նախագահ, որով ես երկար ժամանակ հիացել եմ` դրա ոգեշնչող և կենսական գլոբալ առաքելության համար», - ասվում է Սպոլյարիչ Էգերի հայտարարության մեջ:
Նա նաև ասել է, որ քրտնաջան աշխատելու է մարդասիրական արժեքները կյանքի կոչելու համար, որոնց վրա հիմնված է ԿԽՄԿ-ն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.