ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՕՐԹԵԶԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է
Վիվա-ՄՏՍ-ը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունն սկսում են համատեղ ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար: Գործընկերները նախապատվություն են տվել ծրագիրն իրականացնել ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ձեռք է բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Օրթեզավորման աշխատանքներն իրականացվելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:
Ողնուղեղային, գլխուղեղային, վերին եվ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: Ի տարբերություն ստատիկ օրթեզների, ձեռք բերված ժամանակակից օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն կտան կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն կբարձրացնեն նրանց կյանքի որակը:
«Դժվար է խոսել մի ծրագրի մասին, որի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով: Այնուամենայնիվ, ներկա իրավիճակը պարտավորեցնում է սթափ վերլուծել առկա խնդիրներն ու լուծումներ փնտրել: Կարևոր է վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելը: Տղաները պետք է պահպանեն իրենց ոգու ամրությունը: Նրանք այսօր ունեն են ոչ միայն գործիքային կամ մասնագիտական, այլև՝ հոգեբանական աջակցության կարիք: Այս ծրագրի հիմքում այդ նպատակների ապահովումն է: Ուզում եմ հավատալ, որ մեզ՝ գործընկերներիս, կհաջողվի վերականգնել վիրավորում ստացած երիտասարդների ինքնուրույնությունը: Դա նրանց կյանքի որակը բարձրացնելու քայլերից մեկն է: Համատեղ ջանքերն անհրաժեշտ են, հոգատարությունը՝ պարտադիր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Օրթեզավորման ծրագրի շրջանակում իրականացվելու է ոտքի 70 և ձեռքի 30 օրթեզավորում՝ վիրավոր զինվորների համար: Դրանք լինելու են ժամանակակից դինամիկ օրթեզներ, որոնցով տղաներն ավելի ազատ կքայլեն, կենցաղում կլինեն ինքնուրույն: «Զինվորի տանը» կառուցվելու է նաև քայլքի լաբորատորիա, որը հնարավորություն կտա 2D տարբերակով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները՝ արագ ու արդյունավետ լուծելով դրանք»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ՝ օրթեզավորման ծրագիրն իրականացվելու է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ և հրավիրված այլ նեղ մասնագետներ՝ ըստ ցուցման:
Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով գործընկեր կազմակերպությանը՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 10:38
Усилиями членов организации ДИАЛОГ издание 1852 года "Песни" Саят-Новы с дарственной надписью Ованеса Туманяна передано в дар музею Ованеса Туманяна в Ереване.
-
2025-04-19 09:49
"Республика Армения находится на грани политического исчезновения. Это не метафора, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - Процесс уже запущен — им управляют извне, исполняется он изнутри, а преподносится под обманчивой вывеской «мира». Если его не остановить, так называемый мирный договор между Арменией и Азербайджаном станет не миром, а последним актом сдачи — и прологом к исчезновению нации. Ниже — суть того, что действующая власть готова без сопротивления и без стыда передать врагу.
-
2025-04-18 14:31
В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.
-
2025-04-18 11:26
"Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: