«5165» շարժումը ներկայացրել է իր առաջիկա քայլերը
«5165» շարժումը, որ երեկ` նոյեմբերի 28–ին հայտարարեց Ազատագրական նախաձեռնությունից դուրս գալու և այս փուլում փողոցային պայքարից հրաժարվելու մասին, Facebook–ի իր էջում ներկայացրել է իրենց առաջիկա անելիքները և խոսել փողոցային պայքարից հրաժարվելու պատճառների մասին։
««5165 շարժման»՝ փողոցային պայքարը այս պահին քաղաքական կոնսուլտացիաների հուն տեղափոխելու և հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու որոշումը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում: Այս պահին, փողոցային պայքարից դուրս գալով, մենք չենք պառակտվում և հավատարիմ մնալով համախմբման մեր սկզբունքին՝ Ազատագրական շարժման անդամների հետ հետագայում, ըստ անհրաժեշտության, համատեղ գործողություններով հանդես գալու հարցով որևէ խոչընդոտ չենք տեսնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
«5165» շարժումն առաջիկայում իրականանցելու է հետևյալ քայլերը.
1․Նախաձեռնելու են հանդիպումներ և կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական բոլոր միավորումների ու հանրային ճանաչում ունեցող անհատների հետ, ովքեր կիսում են իրենց մտահոգություններն ու համաձայն են այս պահանջին, անկախ քաղաքական հայացքներից ու միմյանց նկատմամբ ընկալումներից, համակրանքներից և հակակրանքներից:
2․Հանդիպումներ են ունենալու նաև մարզերում հասարակական կառույցների, ժողովրդի հետ: Այս գործընթացի օրակարգը կառավարության հրաժարականն է և ազգային համերաշխության ձևավորումը:
«Վստահ ենք, որ վերկուսակցական այս գործընթացի հաջողությունն այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ «5165» շարժումը համոզվել է, որ համախմբումն այլընտրանք չունի Հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).