ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան վերջին պատերազմին ու Արցախի հարցի հիմնախնդրին առնչվող հիմնավոր ելույթով:
«Ուզում եմ եվս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»,- իր ելույթի ժամանակ մասնավորապես հայտարարել էր 3-րդ նախագահը:
168.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին:
Այդ կոնֆերանսին Ադրբեջանի կողմից մասնակցող փոխվարչապետ Ալի Ախմեդովը, ով իշխող «Միասնական Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալն է, և կոնֆերանսի ժամանակ ընթերցում էր Ալիևի ուղերձը, Սերժ Սարգսյանի ելույթից հետո երկու անգամ փորձել է միջամտել, արձագանքել ելույթին: Դա արել է բավականին անտակտ ձևով՝ կազմակերպիչներին դնելով անհարմար դրության մեջ: Փորձել է խոսել, սակայն կազմակերպիչները երկու անգամ էլ դա նրան թույլ չեն տվել անել. ընդհատել են ելույթը և ադրբեջանցուն թույլ չեն տվել արտահերթ ելույթով հանդես գալ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ելույթն ադրբեջանցիներին շատ է ցավեցրել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.