Սինանյան. Հայերի հայրենադարձության մասով ակնկալվող արդյունքներն ապահովել չհաջողվեց
Հայերի հայրենադարձության մասով ակնկալվող արդյունքներն ապահովել չհաջողվեց։ Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։
Պատճառների թվում նա նշեց կորոնավիրուսը, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանն արտաքին աշխարհից, ինչպես նաև` պատերազմը, որը լուրջ հոգեբանական հարված հասցրեց։
«Ղարաբաղյան պատերազմից հետո բոլոր հայերի մոտ խախտված ազգային անվտանգության զգացում կա։ Մենք պետք է ամեն ինչ անենք դա հաղթահարելու և անվտանգության համապատասխան մակարդակ ապահովելու համար»,- ասաց պաշտոնյան։
Նրա խոսքով` հեղափոխությունից երեք տարի անց փոփոխություններ կան սփյուռքից պետական կառավարման համակարգ կադրերի ներգրավման առումով։
«Պատերազմից հետո սփյուռքահայերի ներգրավվածության մակարդակը Հայաստանի անվտանգության համակարգում որակապես ավելի բարձր է, քան պատերազմից առաջ։ Մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց այսօր հենց դա է նկատվում։ Դեռ անելիքներ կան։ Մենք գիտենք, թե ինչ է պետք հային Հայաստանում ապրելու համար՝ անվտանգություն, լավ կրթություն ստանալու հնարավորություն, լավ առողջապահական համակարգ, աշխատանք»,- հավելեց Զարե Սինանյանը։
Նա հայտարարեց Իսրայելի փորձի կիրառման Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին՝ 2022 թվականի կեսերից կազմակերպելով դաշտային գրասենյակների աշխատանքը «մեկ պատուհանի» սկզբունքով։
Պաշտոնյան հիշեցրեց, որ սիրիահայերի 60 տոկոսը ժամանակին լքեց Հայաստանը, իսկ իրաքահայության ցուցանիշներն էլ ավելի բարձր էին՝ դա կապելով չկայացած պետության խնդրի հետ։
«Դրա համար ԱՄՆ-ում հայը կարող է Նոբելյան մրցանակակիր դառնալ, իսկ Հայաստանում՝ ոչ, և մոտ ապագայում չի լինի»,- համոզմունք հայտնեց Սինանյանը։
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը քննադատեց Հայոց ցեղասպանության ճանաչման ներկայիս քաղաքականությունը, քանի որ հնարավոր չի եղել ազդանշաններ փոխանցել միջազգային հանրությանը այդ ողբերգության կրկնության անթույլատրելութան մասին:
«Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին միջազգային հանրության արձագանքի բացակայությունը վկայում է այն մասին, որ սխալ քաղաքականություն է վարվել 100 տարի առաջ նույն Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է սփյուռքի հայկական դպրոցների վիճակին, պաշտոնյան իրավիճակը շատ վատ անվանեց. «Եթե մի տեղ մի դպրոց է բացվում, ապա մյուս տեղերում միանգամից երկու դպրոց փակվում է։ Մոսկվայի մարզում, օրինակ, որտեղ ապրում է 800 հազար հայ, չկա ոչ մի հայկական դպրոց, իսկ Մոսկվայում կա միայն մի դպրոց, որտեղ խորությամբ հայոց լեզու է ուսումնասիրվում։ Արևելքի սփյուռքը հայերեն է խոսում, իսկ Ռուսաստանում և արևմուտքում ամեն ինչ ավելի վատ է: Մենք Հայաստանում կարող ենք ավելացնել այն դպրոցների թիվը, որտեղ ռուսաց լեզուն կդասավանդվի ավելի բարձր մակարդակով, ինչը կազդի Ռուսաստանից հայերի հայրենադարձության վրա»,- եզրափակեց Սինանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.