Արմեն Սիմոնյան․ Քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես նման տեղեկատվություն չունեմ, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան և արդեն գնացքով շարժվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում: Հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են 4 կետով այն մեխանիզմները, որոնց հիման վրա այդ ամենը պետք է արվի: Այսինքն ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մասնակցությամբ և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Նույն հայտարարության մեջ նշվում է, որ որպես առաջնահերթություն դիտարկվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները: Երկաթուղու մասով ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք: Մեկը Երասխից դեպի Նախիջևան անցնող ուղղությունն է, մեկը հարավով, Մեղրիով անցնող ուղղությունն է: Մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է, և ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում:
Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները։ Ես որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև այդ մասով որևէ հստակություն չկա։ Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։
«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն», - ասաց Արմեն Սիմոնյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.