Խաչատրյան․ Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան, քանի որ պարտվել է Կապանում, Գորիսում, Ախուրյանում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Իշխանության` իրենց լեզվով ասած «ժողովրդի մանդատը» քիչ–քիչ նվազում է, և եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնենք, որ ընդհանրապես որևէ աջակցություն չունեն նրանք։ Ընտրություններին իշխանությունը հույսը դրել էր այն մարդկանց վրա, որոնք ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը։
Իշխանությունը կարծում է, որ այդ մարդկանց օգտագործել են, սակայն իրականում իրենք են գործիք դարձել այդ մարդկանց ձեռքին, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը»,–ասաց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին` նոյեմբերին, պետությունն իբրև թե պատահաբար սոցիալական աջակցության քսակը բացեց համայնքների և մարզերի համար։ Ըստ Խաչատրյանի` որևէ բան պատահական չէ, և սա զուտ համընկնում չէ։ Բացի այդ, Խաչատրյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացվող փնջերն այնպես են կազմվել, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի շատ ձայներ հավաքի։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ իշխանությունն այս ընտրություններում մոբիլիզացրել էր իր ողջ վարչական ռեսուրսը, սակայն այս ամենով հանդերձ պարտվել է. 36 համայնքներից ընդամենը 15-ում է իշխող ուժը կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի միանձնյա իշխանություն ձևավորի։
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարտվում այն ընտրություններում, որոնց չեն մասնակցում ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը որպես մեկ միավոր մասնակցում էր համապետական ընտրություններին` նպատակ ունենալով վերցնել իշխանությունը։ Իսկ ՏԻՄ ընտրություններում «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ–ն, օրինակ, 70 տոկոս համայնքներում է մասնակցություն ունեցել։
Խամոյանը շեշտեց` «Հայաստան» դաշինքը մեկ միավորով ներկայացված չէր ՏԻՄ ընտրություններին, քանի որ այն ստեղծվել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Խամոյանն իր խոսքով ամփոփեց` ասելով, թե կեղծ է այն օրակարգը, որ երբ Քոչարյանն իր դեմքով չի մասնակցում ընտրություններին, Փաշինյանի իշխանությունը պարտվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:47
Директор по продажам и исполняющий обязанности главы компании "Электрические сети Армении" (ЭСА) Давид Казинян освобожден от занимаемой должности. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь компании Наталья Сарджанян.
-
2025-07-21 19:46
Как член Совета старейшин Еревана, выражаю обеспокоенность в связи с тем, что директор общеобразовательной школы имени Акопа Коджояна позволяет себе делать открытые политические заявления, в том числе поддерживая или критикуя премьер-министра страны или какую-либо партию. Об этом написал на своей странице в Facebook член Совета старейшин Еревана Альберт Мовсесян.
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.