«Բարոյականությունից զուրկ հայտարարություն». Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի տեսանյութի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների մասին արտահայտությունը համարում է «բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական»։ Այս մասին Օհանյանը հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես խորհուրդ կտայի, որ մեր պատկան մարմինները, ղեկավարությունը ուսումնասիրեն ԶՈւ համազորային կանոնադրությունները։ Բացի այդ, նաև «Զինված հակամարտությունների մասին օրենք» հասկացություն կա` մարդասիրական իրավունքների ներքո գործողություններ այն մարդկանց նկատմամբ, ովքեր գերեվարված են կամ անհայտ է նրանց ճակատագիրը»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` յուրաքանչյուր խոսք, արտահայտություն այս պարագայում պետք է շատ զգույշ արվի։ Միաժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չի հերքում, որ գերեվարման հանգամանքները ևս պետք է քննության ենթարկվեն։
«Յուրաքանչյուր դեպք` լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, գերեվարման միջադեպ, պետք է քննության առարկա դառնա, պարզվի, թե ինչպես է տեղի ունեցել։ Նաև քրեական գործեր են հարուցվում, մանավանդ, որ այստեղ գոյություն ունի հակառակորդի կողմից ուժի կիրառում` ագրեսիա` խաղաղ բնակչության ու զինվորականների նկատմամբ։ Քննության արդյունքում պետք է պարզվի, թե յուրաքանչյուր անհատ ինչ գործողություններ է կատարել»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 18:14
За первый квартал 2025 года зафиксировано 56 случаев различных нарушений прав журналистов и средств массовой информации. Из них 2 – физическое насилие, 25 – другие формы давления и 29 – нарушения права на получение и распространение информации. Такие данные опубликовал Комитет по защите свободы слова.
-
2025-04-23 18:13
В рамках проводимых Союзом армян России мероприятий, приуроченных к 110-й годовщине Геноцида армян в Османской империи, по всей Москве установлены тематические баннеры, напоминающие об одном из самых жестоких преступлений XX века.
-
2025-04-23 18:10
В Ереване в пятый раз прошла международная акция "Сад памяти". В рамках мероприятия на Аллее пограничной славы в Парке Победы высаживаются деревья в честь Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-23 18:09
Министр иностранных дел Аббас Аракчи заявил, что он везет китайским лидерам послание от президента Ирана Масуда Пезешкиана, сообщает Mehr.