Էստեղ սպասում ենք էն «դուխով» տղերքին, որոնք իրենց կաբինետում մարդ են ծեծում. Ակցիա ԱԺ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:
«Այստեղ սպասում ենք էդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում: Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են, ազգընտրյալներ են և պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ. ԱԺ-ն չսարքեն խուլիգանական տեղ: Եթե մենք համբերում ենք այսքան, չի նշանակում, որ իրենք պետք է անցնեն բոլոր չափ ու սահմանները»,- նշեց ակցիայի մասնակիցներից ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ մանրամասն չգիտի, թե ինչ է տեղի ունեցել:
«Եթե իրենք հարցը տանում են ինքնասիրության դաշտ, խնդիր չկա, եկեք տեսնենք, թե ով կպարտվի այդտեղ»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ԱԺ անդորրը հսկող ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, ով ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։
Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.