ՀԱՊԿ երկրների ԳՇ–ները հստակեցրել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները
ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները կազմակերպության ռազմական կոմիտեի նիստում որոշել են 2022 թվականին կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները։ Տեղեկությունը հայտնել է կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հաստատվել է ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվել ենք համակարգել դրանք չեզոքացնելու համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,-ասել է Գերասիմովը` ամփոփելով խորհրդակցության արդյունքները, որը, նրա գնահատմամբ, կառուցողական է եղել։
Քննարկվել են հաջորդ տարի՝ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում, ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները և հանձնարարականներ են տրվել դրանց իրականացման ուղղությամբ:
ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ սահմանվել է «ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար զինվորական դիտորդների և շտաբների սպաների պատրաստման ուղղությամբ» աշխատանքի կարգը:
«Քննարկվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2021» զորավարժությունների անցկացման արդյունքները։ Որոշումներ են ընդունվել կազմակերպության հավաքական ուժերի տվյալ բաղադրիչի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ»,-ասել է Գերասիմովը։
Նիստում հավանության է արժանացել նաև Միխայլովի ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությունը՝ որպես հրթիռային զորքերի և հրետանային մասնագիտություններով ՀԱՊԿ անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպություն:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.