ՍՈՂԱՑՈՂ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԿՎԵԼ ՑԱՏԿԻ
Ալիևը մտադիր չէ դուրս բերել զորքերը
Երբ Սոչիի հանդիպումից հետո, վկայակոչելով գյուղապետ Մարատ Պետրոսյանին, ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իբր՝ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասարի մերձակայքից, լրագրողները մեկնաբանության համար անմիջապես դիմեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
ԴԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ ԷՐ։ Հանձնաժողովի նախագահը դուրս եկավ աշխատասենյակից, նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ առաջին անգամ է լսում այդ լուրը, բայց Քոչարյանն իրեն չկորցրեց, անմիջապես առաջ ցցեց մորուսը, ահեղ կեցվածք ընդունեց և պաթոսով արտասանեց, թե՝ միշտ էլ այն կարծիքին է եղել, որ ադրբեջանցիները պետք է լքեն ինքնիշխան Հայաստանի տարածքը։
Լրագրողների հետ շփման ընթացքում Քոչարյանը ձևացնում էր, թե իրեն հայտնի է մի ինչ-որ բան, որի մասին նախընտրում է լռել։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ «ռազմական գաղտնիք»։ Շատ ծիծաղելի ստացվեց, մանավանդ երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն առանց որևէ պաթոսի տեղեկացրեց լրագրողներին, որ ադրբեջանցիները Իշխանասարի մերձակայքից ոչ մի տեղ էլ չեն հեռացել։
Հիշեցնեմ, որ Հակոբյանն առաջինն էր, ով հաղորդեց ադրբեջանցիների ներխուժման մասին, որոնց զավթիչներ անվանել իշխող ռեժիմը վախենում է առ այսօր, չնայած այն բանին, որ նրանք պարբերաբար գնդակոծում են հայկական դիրքերը, սպանում ու առևանգում մարդկանց, գողանում անասուններին, գնդակոծում սահմանամերձ համայնքները, փակում ջուրը, հրկիզում խոտհարքները։ Դեկտեմբերի 12-ին կլրանա բռնազավթման 7 ամիսը։ Սոչիում Փաշինյանը բանավոր հիշատակեց ներխուժման մասին, սակայն նոյեմբերի 26-ի փաստաթղթում մի բառ անգամ չկա այն մասին, որ Ադրբեջանը պարտավորվում է դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից:
Ա.Քոչարյանին այլևս չանդրադառնալու համար մեջբերեմ նրա մի արտահայտություն, որն արդեն արժանի տեղ է զբաղեցրել դավաճանության անթոլոգիայում՝ Անուշ Բեղլոյանի կատարմամբ հնչած «Շուշայի» (Շուշիի փոխարեն) կողքին։ Լրագրողների այն դիտարկմանը, որ ադրբեջանցիները մայիսից մտել են ՀՀ տարածք և դուրս չեն գալիս, Ա.Քոչարյանը պատասխանեց. «Մենք էլ ենք շատ տեղեր մտել ու դուրս չենք գալիս»: Իրականում գոյություն չունեն ադրբեջանական այնպիսի տարածքներ, որոնք գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ի բնե։ Պարզապես Հայաստանի խորհրդարանում կան մարդիկ, որոնց Սյունիքի 41 քառ.կմ տարածքի հանձնումն ավելի քիչ է մտահոգում, քան պատգամավորական աշխատավարձն ու պարգևավճարները։
41 քառ. կմ թիվը նշել է Փաշինյանը, իսկ թե իրականում քանի քառակուսի կիլոմետր են վերահսկում զավթիչները, յոթ կնիքի տակ պահվող նույնպիսի գաղտնիք է, ինչպիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում ադրբեջանցիների իրական թվաքանակը։ Ակնհայտ է, որ 1000 թիվը նվազեցված Է առնվազն երեք անգամ։ Հարց է ծագում. ինչո՞ւ է ռեժիմը թաքցնում սահմանամերձ գոտում տիրող իրական վիճակը, ինչո՞ւ են տարբեր մարզերի սահմանամերձ համայնքների գյուղապետերը նույնատիպ պատասխաններ տալիս ադրբեջանական ուժերի և տեխնիկայի տեղաշարժի մասին լրագրողների հարցերին: Ինչո՞ւ են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանին արգելում այցելել բռնազավթված գոտի։
Հիշեցնենք, որ Սյունիքում ադրբեջանական դիրքերում հակառակորդի ծանր զինտեխնիկայի առկայության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները պարբերաբար հերքվել են ռեժիմի կողմից, բայց նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմը ցույց տվեց, որ ռեժիմն այս անգամ էլ էր ստում։
Սյունիքի հանձնման ծրագիրը իրականացման փուլում է
Նոյեմբերի 16-ի իրադարձություններից հետո ոչ մի երաշխիք չկա, որ զավթիչները նոր սադրանքների չեն դիմի։ Հայտնի է, որ նոյեմբերի 16-ի մարտական բախումներում ադրբեջանցիներն օգտագործել են սպառազինության բոլոր տեսակները, բացի օդուժից։ Հետևաբար, այդ սպառազինությունը այսօր էլ դեռ Հայաստանի տարածքում է և կարող է գործարկվել ցանկացած պահի։
Յոթ ժամում՝ 6 սպանված, 32 գերեվարված, որոնցից 10-ին Բաքուն վերադարձրել է դեկտեմբերի 4-ին: Վարկած կա, որ գերիների իրական թիվը նվազեցված է... Նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի զոհերի մասին հայ հասարակությունը, ավաղ, այսօր անհամեմատ ավելի քիչ է խոսում, քան ամանորյա սեղանի խոզի բդի…
«Գոլոս»-ը մեկ անգամ չէ, որ տեղեկություններ է հրապարակել ռազմական տեխնիկա տեղափոխելու համար դիրքեր տանող ճանապարհների կառուցման մասին, սակայն այդ թեմայի շուրջ ԶԼՄ-ների բոլոր հրապարակումներն ու ընդդիմության հայտարարությունները անտեսվել են։ Պաշտոնական Երևանը շարունակում է «չնկատել» երկու մարզերի տարածքների բռնազավթումը, իսկ դա նշանակում է, որ Սյունիքի հանձնման ծրագիրը իրականացման փուլում է։ Ամանորյա տոների նախաշեմին չի կարելի բացառել ևս մեկ հարձակում հայկական դիրքերի վրա։
Ռեժիմը տարանջատել է Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը սահմանագծման ու սահմանազատման գործընթացից, Ալիևն ու Էրդողանը շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդ որում Ալիևը, հիշեցնեմ, խոսում է միջանցքների մասին՝ հոգնակի թվով։ Փաշինյանի քարոզչամեքենան անբռնազբոսիկ կերպով արդեն նախանշել է հետագիծը՝ Մեղրիով, Սիսիանով ու Խնձորեսկով, մի խոսքով՝ որտեղով ստացվի։ Արդեն հայտարարվել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մասին՝ «միջանցքային տրամաբանությանը» լիովին համապատասխան։ Զուգահեռաբար Ալիևը շարունակում է պնդել, թե չի պահում հայ գերիների, իսկ ովքեր էլ որ մնացել են, ռազմական հանցագործներ են։
Փաշինյանի ռեժիմը վախենում է զավթիչ անվանել զավթիչներին, իսկ Ալիևը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո շրջապատման մեջ ընկած ու գերեվարված զինվորներին անվանում է ռազմական հանցագործներ։ Ռեժիմը շարունակում է տարածքներ հանձնել, իսկ նրանք, ովքեր գտնվում են սահմանային գոտուց ինչ-որ հեռավորության վրա (այսօր այդ հեռավորությունը շատ հարաբերական հասկացություն է) շարունակում են համարել, թե բռնազավթումը հեռու է։ Նոյեմբերի 16-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ սողացող բռնազավթումը, որին մենք ականատես ենք մայիսի 12-ից ի վեր, ցանկացած պահի կարող է փոխարկվել ավելի ծավալուն առաջխաղացման (ցատկի) դեպի երկրի տարածքի խորք։ Դա, կրկնում եմ, կարող է տեղի ունենալ ցանկացած պահի...
Մի շարք քաղաքագետների կարծիքով, նոր սադրանքի սպառնալիքը կպահպանվի մինչև Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթղթի ստորագրում, որը վերջնականապես խաչ կքաշի Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկի վրա։ Բայց նույնիսկ նման փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանի բռնազավթման շարունակման հավանականությունը բավական բարձր կմնա։ Փաշինյանը մեր երկիր բերեց զավթիչներին, հանձնեց Արցախի Հանրապետության 75%-ը, բացեց Սյունիքի դարպասները, Բրյուսելում հանդիպումից հետո կատարած պարտքի զգացումով կմեկնի դիմավորելու Նոր տարին, իսկ Սուրբ Ծնունդին կայցելի Եռաբլուր…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: