Последние новости

Աբովյանում ձայների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են

Aysor.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ձայների երեքօրյա վերահաշվարկների արդյունքներով, նախնական տվյալներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն ավելացել են ևս 8-ով։

Վերահաշվարկն իրականացվել է 25 ընտրատեղամասերում։

Վերահաշվարկի արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները պակասել են 15-ով, ՀՅԴ-ինը՝ 5-ով, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 11-ով։

Հիշեցնենք՝ Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանն էր հայտարարել, որ ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի։

Նշենք, որ Աբովյանում ԲՀԿ ցուցակը գլխավորում էր Էդուարդ Բաբայանը, որը ստացել է ամենաշատ ձայները՝ շուրջ 46 տոկոս։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ