ՕՐԵՆՔԻ ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞ ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐԱ
«Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ արտահերթ նիստ հրավիրելու և Չարչյանի կալանքը չեղարկելու նպատակով: Այս մասին փաստաբանը հայտնել է դեկտեմբերի 9-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում։ Առիթը Սահմանադրական դատարանի որոշումն է, հայտնում է Sputnik Արմենիան։
«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,- գրում է Ալեքսանյանը։ Հինգշաբթի օրը ՍԴ-ն որոշում է կայացրել նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիմումի հիման վրա. խոսքը պատգամավորական անձեռնմխելիության մասին է:
«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,- գրել է Վարդևանյանն իր էջում: Նա նշում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մի քանի ամիս շարունակ ապօրինի կալանքի տակ են պահել։ Իսկ հիմա, ըստ որոշման, նրանց պետք է անհապաղ ազատ արձակեն։
Բայց անհնար է լռել։ Ամենևին չթերագնահատելով փաստաբանների, իրավաբանների թիմի ավանդը Արմեն Չարչյանի և ապօրինի ազատազրկված այլ պատգամավորների շահերի պաշտպանության գործում, ամենևին կասկածի տակ չառնելով ՍԴ առանձին դատավորների օբյեկտիվությունը, նման վճիռը դատական բարձրագույն ատյանի ներկայիս կազմի պարագայում առաջին հայացքից այնուամենայնիվ անսպասելի անաչառ է թվում։ Կրկնեմ, խոսքը ՍԴ-ի ներկայիս կազմի մասին է, որն, ըստ էության, չընդունեց գործող իշխանությանը հաճո որոշում։ Ավելի ճիշտ ընդունեց որոշում՝ ի հեճուկս ռեժիմի քմահաճույքների։ Եվ դա զարմացնում է։ Մի՞թե հաղթեցին իրավունքն ու արդարությունը։ Կցանկանայինք հավատալ դրան, բայց…
Տվյալ որոշման կայացումից երկու օր առաջ տեղի ունեցավ մի բավական ուշագրավ իրադարձություն։ Ճիշտ է, այն գրեթե աննկատ մնաց հանրության կողմից՝ հայ ռազմագերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի անկեղծացումներով տեսանյութի հետ կապված սկանդալի և խորհրդարանի պատերի ներսում խուլիգանական խայտառակ ծեծկռտուքի խորապատկերին։ Այս երկու արտակարգ պատահարների աղմուկը խլացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ձայնը։ Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, գնահատելով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տեղեկություններ է ստացել ընդդիմության դեմ իշխանության գործադրած ճնշման փաստերի մասին:
Ասենք ուղղակի. փաշինյանական իշխանությանը բնավ հաճախ չէ վիճակվել տհաճ արձագանքներ լսել ամերիկյան դեսպանատնից։ Նման բան եղել է թերևս 3 տարի առաջ, երբ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն իր հրաժեշտի խոսքում մտահոգություն հայտնեց Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Ինչևէ, ամերիկյան դեսպանները խոսքը քամուն չեն տալիս, և դեսպանատան վերջին հայտարարությունը՝ ընդդիմության նկատմամբ ճնշման հիշատակումով, շատերի կողմից միանգամայն արդարացիորեն գնահատվեց որպես ակնարկ Փաշինյանին՝ առ այն, որ ամերիկացիներն այլևս մտադիր չեն աչք փակել ռեժիմի սանձարձակ կամայականության վրա։ Թե ով է լսել այդ մեսիջը. ինքը՝ Փաշինյանը, թե ծեծկռտուքով ու Ալեն Սիմոնյանի ցինիզմի արդարացմամբ տարված իր համախոհները, դժվար է ասել։ Բայց դժվար թե ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կարող էր վրիպել Սահմանադրական դատարանի տեսադաշտից, որը պետք է լուծեր կարևորագույն հարցը. հավանություն տար կամ չտար Փաշինյանի ռեժիմի կամայականությունների հերթական փաստին։
Այլ հարց է, թե ինչու հենց հիմա, տևական լռությունից հետո, ընդդիմության հանդեպ բացահայտ ճնշումն ու այլախոհության ցանկացած դրսևորումների կոպիտ ճնշման բազմաթիվ փորձերը քրոնիկական կերպով «չնկատելուց» հետո, ամերիկացիները հանկարծ որոշեցին մատ թափ տալ Փաշինյանի վրա։ Այս առումով կարող են լինել բազմաթիվ վարկածներ, և դրանք բոլորն էլ ակնհայտորեն ընկած են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի հարթությունում։ Օրինակ, ամերիկացիները դժվար թե հրճված են Անկարայի և Մոսկվայի նախաձեռնած 3+3 ձևաչափին Հայաստանի մասնակցությունից, ինչը ենթադրում է մեր տարածաշրջանի գործընթացների վրա Վաշինգտոնի ազդեցության առնվազն թուլացում։ Ասենք, սա այլ հոդվածի թեմա է…
Կցանկանայինք այդուհանդերձ հավատալ, որ ՍԴ հիշյալ որոշումը օրենքի և արդարության երկար սպասված հաղթանակն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.