Դեմքով դեպի Արարատը. Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ՀՀ-ում է
Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող, Ֆրանսիայի նախագահի թեկնածու էրիկ Զեմուրը Twitter–ում լուսանկարներ է հրապարակել իր հայաստանյան այցից։
Դրանցում քաղաքական գործիչը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում է` Արարատ լեռան դիմաց։
«Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով դեպի Արարատ լեռը։ Ուզում եմ ասել հայերին, որ նրանք դարեր շարունակ եղել են պայքարի օրինակ»,– գրել է Զեմուրը։
Հիշեցնենք` Էրիկ Զեմուրն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում կլինի դեկտեմբերի 11-14-ը։
Նա նաև ասել էր , որ իր այցով հերթական անգամ իր աջակցությունը կհայտնի հայ ազգին` նրա վերապրած սարսափելի պատերազմի հետևանքով։
Ֆրանսիացի գործիչը հայտարարել էր, որ Հայաստանում զբաղվելու է նաև ֆրանսիական ընկերությունների հնարավոր ներդրումների հարցերով` բանակցություններ վարելով այդ ուղղությամբ։
Նշենք, որ Էրիկ Զեմուրը 2022 թվականի ապրիլին նախանշված Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական շանս ունի, նրա օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 12-15 տոկոսը։
Ապագա թեկնածուի անվտանգության նկատառումներից ելնելով` նրա այցի ճշգրիտ ծրագիրը չի հրապարակվում, բայց այն լուսաբանելու համար լրագրողների փոքրիկ խումբ է հավատարմագրվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).