Ալիև․ Մենք ռազմագերիներին վերադարձրել ենք Հայաստան, իսկ այնտեղ նրանց ձերբակալել են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերադարձած հայ ռազմագերիներին կարող են «կտտանքների ենթարկել» իրենց հայրենիքում։
«Գերիներից ոմանք ձերբակալվել են Հայաստանում, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ, վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց հայրենիք վերադարձրինք, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Բացառված չէ, որ կտտանքների ենթարկեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այս մարդկանց դաժան խոշտանգումների են ենթարկվելու։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել», - ասել է Ալիևը իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս տարվա նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի ժամանակ ադրբեջանական կողմը գերի է վերցրել 30 հայ զինծառայողի, իսկ անցած տարվա նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 40 զինծառայողի։ «Մենք չենք թաքցնում այս թվերը։ Հայկական կողմին տրամադրվել է գերիների անունների, ազգանունների և ծննդյան ամսաթվերի ցուցակը։ Այսինքն՝ իրենք գիտեն այդ մասին, միջազգային կառույցներից տեղեկություններ կան, մենք դա չենք թաքցնում, քանի որ գաղտնիք չկա»։
Նրա խոսքով, Ադրբեջանը մինչ այժմ Հայաստան է վերադարձրել ավելի քան 100 ռազմագերիների։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հայ զինվորականները, որոնք «հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ, դատարանի առջև են կանգնել և դատապարտվել»։ «Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայի համաձայն, այդ մարդկանց չի կարելի ռազմագերիներ համարել»,- ասել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.