Թագուհի Թովմասյան․ ՔՊ-ի և Հայկ Մարությանի միջև եղել է պայմանավորվածություն
ՔՊԿ-ի և Հայկ Մարությանը միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊԿ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, և դրանից հետո նա պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին իր ունեցած տեղեկությունները հրապարակեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա ընդգծեց՝ իր ունեցած տեղեկությունները համընկան այս օրերին ծավալվող իրադարձությունների հետ։
«Հենց դեկտեմբերի կեսից սկսվեցին բռնաճնշումները, և նկատենք, որ այդ բռնաճնշումների մեկնարկը տրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հայտնի հրապարակումից հետո, երբ հրաարակվեց, որ Մարությանն անթույլատրելի հանդիպումներ է ունեցել ինչ-որ գեներալների հետ, և նրանք շեղել են Հայկ Մարությանին հեղափոխական ուղուց», - ասաց Թովմասյանը։
Պատգամավորն անթույլատրելի համարեց իշխանության կիրառած մեթոդներն իրեն չենթարկվողների նկատմամբ, բայց հիշեցրեց նաև, որ հենց Հայկ Մարությանն է ժամանակին Հայաստանում ատելության խոսքի սկիզբը դրել և ստեղծել սև ու սպիտակի ջրբաժանը։
«Բայց բացարձակ չի նշանակում, որ դա պետք է հիմք դառնա նրա նկատմամբ նման վերաբերմունքի։ Դա նշանակում է, որ իշխող ուժն ունի հստակ քաղաքական նպատակ՝ ովքեր իրենց չեն ենթարկվում այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, կամ հլու-հնազանդ չեն, նրանք պետք է հեռանան։ Սա դարձել է իշխող կուսակցության գործունեության առանցքը, և նրանք առաջնորդվում են բացառապես այդ սկզբունքով։ Կարծես թե, ինչ-որ պահից Հայկ Մարությանը սկսել է չանել այն, ինչ ցանկացել ու ակնկալել է իշխող ուժը», - կարծիք հայտնեց պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).