Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ 20 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Է ԿՆՔԵԼ «RESPONSABILITY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԵՏ

Դեկտեմբերի 16, 2021 Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», – նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», – նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:

responsAbility Investments AG ընկերություն

responsAbility ընկերությունը 2013 թ-ից ի վեր ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել զարգացող շուկաներում: Որպես ակտիվների պատասխանատու կառավարիչ` ընկերությունը հիմնականում կենտրոնանում է կլիմայի տեսանկյունից նշանակալի, սննդի կայուն արտադրության և ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման ծրագրերի վրա: Ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական շուկաների ներկայացուցիչների հետ: Այն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ: Ներկայումս responsAbility ընկերության ակտիվները կազմում են 3.6 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ընկերությունը ներդրել է շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում`աշխարհի շուրջ 80 երկրում:

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամ (GCPF)

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը Լուքսեմբուրգի օրենսդրության համաձայն գործող ներդրումային ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի համար բավարար ֆինանսավորման ապահովմանը: Այն հիմնադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, KfW Entwicklungsbank-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2009 թ-ին` որպես պետություն-մասնավոր գործընկերություն: Կատալիտիկ կապիտալը տրամադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի և Դանիայի զարգացման համագործակցության ընկերության կողմից: Այլ մասնավոր և պետական ներդրողների թվում են ASN բանկը, Ärzteversorgung Westfalen-Lippe-ն, FMO-ն, OeEB-ը, Sparkasse Bremen-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Heilsarmee-ն:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է FEAS CHAMPIONS LEAGUE ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԻՆ
    2025-05-31 15:19

    Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ EVENTHUB ՀԱՐԹԱԿՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է MyAmeria ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
    2025-05-17 08:35

    Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՎԶԵԲ-Ի ՀԵՏ` ՌԻՍԿԻ ԲԱՇԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    2025-05-15 11:43

    Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՈՐՈՇ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՈՈՒՉ
    2025-05-13 08:44

    Հայաստանում սպասարկման մակարդակը շատ ավելի լավն է, քան որոշ եվրոպական երկրներում։ Այս մասին նշել է հաճախորդների սպասարկման և առաջնորդության գծով գլխավոր քոուչ Անետա Կորոբկինան, ով բազմամյա փորձ ունի անձնակազմի զարգացման, մասնավորապես, հաճախորդների սպասարկման ոլորտում։