Stratfor. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էապես կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էապես կմեծացնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը, գրում է Stratfor-ը։
«Անհասկանալի է՝ արդյոք կլինի հարաբերությունների լիարժեք կարգավորում, քանի որ երկրներից ոչ մեկ չի ցանկանում փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Սակայն հարաբերությունների կարգավորումը կբացի երկրների միջև փակ սահմանները, տնտեսական օգուտ կբերի երկու կողմերին և էապես կմեծացնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը։
Բանակցություններն ինքնին ազդարարում են, որ Ռուսաստանը պետք է ավելին անի Հայաստանի համար, եթե հույս ունի դանդաղեցնել իր ազդեցության անկումը Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան օգտագործում է բանակցությունները՝ Ադրբեջանին զսպելու տրանսպորտի և սահմանազատման շուրջ բանակցություններում Հայաստանի նկատմամբ չափազանց շատ պահանջներից։
Այս քայլը կարող է նպաստել Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների բարելավմանը, հատկապես Անկարայի և Վաշինգտոնի միջև, քանի որ ԱՄՆ կառավարությունը տարիներ շարունակ Թուրքիային կոչ է անում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է ֆինանսական և քաղաքական աջակցություն, որը կարող է ստանալ այնպիսի հզոր գործընկերներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, որոնք կգնահատեն Թուրքիայի գործողությունները ռազմական գործողությունների առանցքային թատերաբեմում Ռուսաստանին հակազդելու գործում»,-գրում է պարբերականը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.