Սյունիքի հենակետերում ոստիկաններն ու ուժայինները մարտական հերթապահություն են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը նաև շրջիկ ծառայություն է իրականացնում Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։
Հայտնում է ՀՀ ոստիկանությունը` տեղեկացնելով, որ մարզի մի շարք բնակավայրերում ու կարևոր ճանապարների վրա տեղակայվել են հսկիչ-անցագրային կետեր։
Դրանցում ոստիկանները ծառայությունն իրականացնում են մարտական հանդերձավորմամբ։ Սյունիքի մարզային վարչության ենթակա տարածքային բոլոր բաժիններին տրամադրվել են ծառայողական ամենագնացներ, տեղադրվել են անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող ու կահավորված հենակետեր, տարածքային բաժինները վերազինվել են տեխնիկական միջոցներով։
Հսկիչ-անցագրային կետեր են տեղակայված նաև Երևան-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում։
Հսկիչ-անցագրային կետի ծառայողների կողմից իրականացվում է երթևեկության կարգավորում, ուղեկցումներ, ինչպես և վարորդներին նախազգուշացնում են սահմանային անցակետերի տեղակայման և այլընտրանքային ճանապարհների երթևեկության ուղղությունների վերաբերյալ։
Բացի այդ, ոստիկանությունը նաև շրջիկ ծառայություն է իրականացնում Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ մոտ ապագայում ոստիկանության Մեղրիի բաժինը կունենա նոր, հարմարավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած մասնաշենք, որտեղ կտեղակայվեն նաև ոստիկանական այլ ծառայություններ։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքը հնարավորություն կունենա անօդաչու թռչող սարքերի միջոցով զննելու հանցագործության դեպքի վայրը։
Բացի այդ, հնարավոր կլինի տրանսպորտային միջոցները համադրելով՝ հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարի ծագման մեխանիզմը, պարզաբանել հետքերի ուղղությամբ տրանսպորտային միջոցների շարժման հետագծերը և այլն։ Սյունիքի փորձագետները կկարողանան գազային քրոմատոգրաֆով կատարել թմրանյութերի հետազոտություն և նյութերի քանակական հաշվարկ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".