Դատախազը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորումը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը
Այլևս փաստ է, որ Աշոտ Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դիցուք, այսօր ստացել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը, որում վերջինս, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպես եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.