Последние новости

ԹԱՎԻՇԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հայաստանի կառավարությունը մտադիր է մոտ ժամանակներս յոթերորդ անգամ աճուրդի հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կառավարության նիստում՝ առանց զեկույցի և քննարկման, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ 2019-ին և 2020-ին ընդհանուր առմամբ կազմակերպվել է 6 աճուրդ, սակայն դրանք այդպես էլ չեն կայացել հայտերի բացակայության պատճառով:

Չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո գույքի արժեքը նվազել է. եթե 2019 թվականի հունիսին դրա շուկայական գինը գնահատվում Էր 7,5 մլրդ դրամ, ապա այժմ 5,9 մլրդ դրամ է:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ը վստահորեն կարելի է դասել հուշահամալիրային այն օբյեկտների շարքին, որոնք հիշեցնում են, թե ինչպես սկսեց համատարած թավիշով պատվել Հայաստանը: Դա նիկոլիզմի կողմնակիցների փլուզված հույսերի հուշարձանն է, որոնք երեք տարի առաջ հավատացին այն պատրանքին, թե նոր իշխանությունը «նախկիններից» խլելու է ժողովրդից թալանածը և իրեն (ժողովրդին) է վերադարձնելու ամբողջը՝ կոպեկ առ կոպեկ։ Վերջապես, դա թավշե իշխանության անիրազեկության և բարբարոսական վերաբերմունքի հուշարձանն է այն ամենի հանդեպ, ինչը կարող է արժեք ներկայացնել հայկական պետության համար։ Ընդհանուր առմամբ այդ հյուրանոցի պարագայում կառավարությունը իրեն պահում է պարտիզպանի շան պես։ Կարելի է լոկ կռահել, թե ինչ վնաս է հասցնում պետությանն այդ պահվածքը՝ եռամյա փաստացի պարապուրդի արդյունքում առնվազն չվճարված հարկերի տեսքով։

Նախորդ վեց ձախողված աճուրդները վկայում են այն մասին, որ հավանական ներդրողների համար օբյեկտը հետաքրքրություն չի ներկայացնում։ Ընդ որում հայտերի բացակայությունը նշանակում է, որ նման հետաքրքրություն չկա սկզբունքորեն, ընդհանրապես չկա։ Եվ առաջին հայացքից դա ապշեցուցիչ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է բարգավաճող բիզնեսի, որն ուղղված է հսկայական ներուժ ունեցող ույնիսկ հիմա) զբոսաշրջության ոլորտի սպասարկմանը։ Այդուհանդերձ նույնիսկ երեք տարի անց և 6 աճուրդներից հետո հյուրանոցը գնել ոչ ոք չի ցանկանում։ Այնինչ դա բնավ տարօրինակ չէ, եթե նկատի առնենք երկրի ներդրումային մթնոլորտում այս կառավարության առաջացրած համատարած քաոսը, իրավական սանձարձակ կամայականությունը, ներքին և արտաքին անվտանգության խնդիրները։ Գումարած՝ տնտեսական ըմբռնելի քաղաքականության իսպառ բացակայությունը։ Բացի այդ, չմոռանանք, թե ինչ հսկայական վնաս հասցրեց այս կառավարությունը տվյալ օբյեկտի հեղինակությանը՝ վերածելով դա կորոնավիրուսով վարակվածների մեկուսարանի։

Ո՞ւմ կարող է հետաքրքրել օբյեկտը յոթերորդ աճուրդում։ Սա այսօր ակամայից ի հայտ եկող թերևս հիմնական հարցն է։ Տեղացի գործարարների՞ն։ Դժվար թե։ Նույնիսկ եթե նրանցից որևէ մեկի մոտ միտք ծագի գնել օբյեկտը, նա ամենայն հավանականությամբ կսպասի 8-րդ, 9-րդ, 10-րդ աճուրդին, շատ լավ տեսնելով, թե ինչպես է ապաշնորհ պետական կառավարումը տարեցտարի իջեցնում հյուրանոցի մեկնարկային գինը։ Կարելի է շարունակել սպասել, մինչև որ գինը նվազի չնչին գումարի։

Օտարերկրյա ստանդարտ ներդրողին նույնպես դժվար թե այսօր հետաքրքրի օբյեկտը։ Այն պարզ պատճառով, որով նա (օտարերկրյա ստանդարտ հավանական գնորդը) հետաքրքրություն չի ցուցաբերել նաև նախկինում. երկրի ապագայի քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական անորոշություն։ Բայց կա ոչ ստանդարտ օտարերկրյա ներդրումային կապիտալ։ Դա թուրքականն է։ Նրա համար (թուրքական կապիտալի) Հայաստանի հեռանկարները նշված բոլոր ուղղություններով շատ ավելի կանխատեսելի են, և այս կառավարության հետ աշխատելն էլ կատարյալ հաճույք է։ Հայ-թուրքական մերձեցման մեկնարկած գործընթացը չի կարող ընթանալ առանց թուրքական զավթախուժման և թուրքական կապիտալի կողմից հայկական բիզնեսի կլանման։ Ուստի այսօր, ինչպես երբեք նախկինում, մեծ է Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական հեռանկարների, արտաքին անվտանգության հարցերի վրա։ Ակնհայտ է, որ այդ ազդեցությունն աճելու է և տարածվելու բոլոր ոլորտների վրա, նամանավանդ՝ տնտեսական։ Տվյալ համատեքստում չի բացառվում, որ «Գոլդեն Փելիս»-ի յոթերորդ աճուրդը վերջինը լինի։ Իսկ տեսանելի ապագայում այն վերանվանվի «Ալթին Փալաս»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СУВЕРЕНИТЕТОМ ДАЖЕ НЕ ПАХНЕТ
    2025-05-31 09:46

    В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.

  • ПРЯМАЯ ДОРОГА К ДЕФИЦИТУ
    2025-05-30 10:34

    По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.

  • НА АВТОПИЛОТЕ
    2025-05-29 09:51

    Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.

  • В РЕЖИМЕ НАБЛЮДЕНИЯ
    2025-05-27 10:09

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ