Սևերոդոնեցկում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
Սևերոդոնեցկում (Լուգանսկի շրջան) տեղադրվել և օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերին, հայտնել է AnalitikaUA.net-ը։
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հյուրեր հայկական համայնքներից։
«Այսօր և այժմ նշանակալից իրադարձություն է երկու ազգերի, հենց ինձ և ձեզ համար. մեր ժողովուրդներն ունեն հազարամյա պատմություն, բայց մենք ինքներս ենք գրում ժամանակակից պատմությունը, միասին, այստեղ՝ Լուգանսկի մարզում, Ուկրաինայի համար ամենադժվար պահին, երբ պատերազմ է ընթանում: Ձեր խոսքերը մեր բարեկամության, հայերի և ուկրաինացիների մասին մեզ համար շատ կարևոր են։ Բոլորը գիտեն, որ հեշտ է ընկերանալ, երբ խնդիրներ չկան, սակայն Լուգանսկի շրջանի և ամբողջ երկրի համար այդքան դժվար ժամանակներում հասկանում ենք, թե ինչ են նշանակում ձեր խոսքերը և օգնության մեկնած ձեռքը: Եվ մենք հասկանում ենք նման ընկերության իրական արժեքը, անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ դրա համար: Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն միասին մենք կգրենք նոր պատմություն, որը չեն ցանկանա փոխել, այլ միայն հպարտանալ ընդհանուր ձեռքբերումներով և հաղթանակներով»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Հնագույն ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.