Գեղամ Մանուկյան․ Արմեն Գրիգորյանը սուտասան է
ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր Հ1 եթերում հերթական ապուշությունն է դուրս տվել օրերս Աննա Գրիգորյանի հետ կայացած ասուլիսում մեր կողմից մի շարք փաստերի արձանագրման մասին․ այս բառը հատուկ եմ գործածում, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչ վիճակում է մեր երկրի ազգային անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի առաջնագծից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետքաշմանը։ Ստել է»,- գրել է Մանուկյանը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկելով ուղիղ եթերում բանավեճ կազմակերպել իր և Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։
Արմեն Գրիգորյանն այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին և պնդումներին, որ իշխանությունը հանրությունից և պետական որոշ ինստիտուտներից գաղտնի փաստաթուղթ են ստորագրել, նկատել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հանրությանը հայտնի փաստերը որպես բացահայտում են ներկայացնում։
«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել էր ՀՀ ԱԽ քարտուղարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.