Փաշինյան․ Էրդողանի հետ հանդիպում, իհարկե, կլինի
Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետև մենք միջանցքային տրամաբանության որևէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը, բանակցությունների մեջ մտնելով Թուրքիայի հետ, արդեն իսկ ընդունել է թուրքական կողմի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը։
«Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ հնարավոր կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի և երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, և Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։ Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել հանրության շրջանում, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Մենք չհիմնավորված լավատեսություն չենք արտաայտում, որովհետև դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձ են անում»,- ասաց Փաշինյանը։
Ե՞րբ է կայանալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
Վարչապետը հայտենց, որ այս պահին հանդիպում նշանակված չէ։
«Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ կլինի, չափազանցված կլինի»,- նշեց Փաշինյանը։
Հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից
Փաշինյանը, անդրադառնալով իմ շարք լրատվամիջոցների հնչեցրած այս հարցին, նկատեց․
«ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբևէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձևակերպել ենք մեր մոտեցումը»։
Արդյո՞ք հայ-թուրքական սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի կարողությունները բավարար են նման բարդ գործընթացը նրան վստահելու համար, մտավախություն չկա՞, որ հայկական կողմը կձախողի բանակցողի փորձառության պակասի պատճառով։
Վարչապետի համոզմամբ՝ այս բանակցություններում շատ կարևոր է, որ բանակցողը քաղաքական իշխող թիմի անդամ լինի։
«Սա էական գործոն է, կարծում եմ՝ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավական ծանր փորձառությունը (մեր թիմի որևէ անդամի շատ դժվար է ասել փորձառություն չունեցող, վերջին տարիների ընթացքում այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որոնք, գուցե, տասնամյակների փորձություններ են) բավարար են։ Մյուս կողմից, ասացի, որ պարոն Ռուբինյանը մենակ դա չի տանելու, մեր դիվանագիտական կորպուսից ձևավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձառությունից էս ամեն ինչը կտրվելու է»,- նկատեց Փաշինյանը։
Էրդողանի հետ հանդիպում նախատեսվու՞մ է
Այդպիսի գաղափար, պայմանավորվածություն, վարչապետի խոսքով, չկա։
«Բայց եթե պարոն Ռուբինյանի բանակցությունները թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանան, պրոցեսը մինչև էդ կետը հասունանա, բնականաբար, դրան պետք է բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ հաջորդեն, եթե պրոցեսը հաջող ընթանա, դա, իհարկե, տեղի կունենա»,- հայտարարեց Փաշինյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.
-
2025-04-21 18:37
Мы ведем скоординированную политику на Кавказе. Об этом заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи, передает ИРНА.
-
2025-04-21 18:36
С кончины папы Римского Франциска в Ватикане начался период вакантного престола (sede vacante). На это время местоблюстителем Апостольского престола фактически становится кардинал-камерленго. Сейчас им является префект Дикастерии по делам мирян, семьи и жизни, американский кардинал Кевин Фаррелл, сообщает РИА Новости.
-
2025-04-21 18:32
32% считают присутствие премьер-министра Армении Никола Пашиняна на Параде по случаю 80-летия Победы в Москве оскорблением, еще 22% назвали это «неприятностью». Таковы мнения читателей нашего агентства, принявших участие в очередном опросе.