Ռուս խաղաղապահները ապահովել են մոտ հազար մեքենայի մուտքը Լեռնային Ղարաբաղ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամանորյա և սուրբծննդյան տոների նախօրեին մեկ օրում ապահովել են մոտ հազար մեքենայի անվտանգ մուտքը և ելքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքի դիտորդական կետերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողը պատմել է իր ծառայությունն սկսելու և խաղաղապահ ուժերի առաջադրանքները կատարելու մասին Լեռնային Ղարաբաղի դիտորդական կետում։
«Ես ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Ռոմանովն եմ։ Ծնվել եմ Սմոլենսկի մարզում, Կոզիմիրովո գյուղում, սովորական բանվորական ընտանիքում։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում եմ 2019 թվականից։
Սովորել եմ Կոզիմիրովի միջնակարգ հանակրթական դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Սմոլենսկի շինարարական քոլեջ։ Այստեղ ակտիվ զբաղվել եմ սպորտով, ինչը հետագայում օգնեց ինձ ընդունվել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժեր։
Ռուս խաղաղապահները ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկը հսկիչ անցակետերով։ Հնարավոր սադրանքների նկատառումներով զննման են ենթարկվում բոլոր փոխադրամիջոցները, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգվում են։ Նոր տարվա նախաշեմին զգալիորեն ուժեղանում է տրանսպորտային հոսքը, ինչը մեզանից պահանջում է հատուկ ուշադրություն և զգոնություն հրադադարի ռեժիմի հսկման համար։
2019 թվականից զինվորական ծառայություն եմ իրականացնում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում։ Ընտրությանս համար չեմ ափսոսում։ Ընտանիքս հպարտանում է ինձանով և սատարում է ինձ ու միշտ սպասում տանը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Ռոմանովը։
Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետեր են տեղակայված Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գոտու ողջ երկայնքով։
Դիտակետերում ծառայությունն իրականացնելու համար ռուս խաղաղապահները հանդերձավորված են «Ռատնիկ»-ով։ Դիտակետերն ունեն արդիական լուսադիոդային լուսարձակներ՝ անխափան էլեկտրամատակարարման աղբյուրներով և փողոցային գմբեթաձև տեսահսկիչներով։
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համապատասխան՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից (Մոսկվայի ժամանակով) հայտարարվել է լիակատար հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար մշտական փոխգործակցություն է հաստատված Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.