«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՓՈՐՁԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ. ԱՐՑԱԽՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱՅԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչև իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչև վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, և Արցախի պետական շահն այլևս կարևոր չէ:
Հիշեցնենք, որ իր ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այնպիսի ժառանգություն է ստացել, որ չի կարող ասել, թե Արցախը հայկական է, սակայն որևէ փաստաթուղթ այդպես էլ չհրապարակեց, որն ասվածի ապացույց կլիներ և չէր ընկալվի որպես Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր, որը Փաշինյանը փորձել է կյանքի կոչել վերջին մեկ տարում և հատկապես վերջին օրերին:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաների արդյունքում հաջողվել է կանխել այս ծրագրի առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային. Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:50
В Такасаки, префектура Гумма, Япония, 1 июня официально открылся первый в Азии центр TUMO, TUMO Гумма.
-
2025-06-02 12:47
С 1 июня текущего года авиакомпания Air Arabia Abu Dhabi начала выполнять полеты по направлению Абу-Даби - Ереван - Абу-Даби.
-
2025-06-02 12:44
Общее число пострадавших при обрушении моста в Брянской области достигло 104. Об этом сообщил журналистам губернатор региона Александр Богомаз.
-
2025-06-02 12:06
Конференция «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Нагорном Карабахе» завершилась принятием итогового заявления, призывающего скоординированным международным действиям по защите армянского религиозного и культурного наследия, прав человека его народа и будущей безопасности армянской нации.