Flyone Armenia-ին թույլատրել են չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով
Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, այդ մասին հայտնեցին ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանն ասաց, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրքական կողմը չվերթները սկսելու ժամկետների վերաբերյալ դեռևս մանրամասներ չի հայտնել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).