Փաշինյանի օրոք տարեկան միջին աճն ընդամենը 2․4% է եղել՝ այն էլ հանքարդյունաբերության ու խաղերի աճի հաշվին․ Բագրատյան (տեսանյութ)
Նախորդ տարին անհաջող էր՝ 2020թ․ տնտեսական անկումը կազմել էր 7․8 %, այս տարի աճը լավագույն դեպքում 5-5․5 % կլինի, եթե լինի իհարկե, իսկ աճը հիմնականում հանքարդյունաբերության ու շահումով խաղերի շնորհիվ է, եւ ինչի դեմ այս իշխանությունը բողոքում էր, դրանք հիմա տնտեսական աճի դրայվեր են դարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով 2021թ․ տնտեսական ցուցանիշերին։
«Եվրոպայում, օրինակ, 5․5-7 % տնտեսական աճ, Ռուսաստանում՝ 5 %, բայց այնտեղ նախորդ տարի անկումը տոկոս է եղել։ Փաշինյանի կառավարման 4 տարվա արդյունքում տնտեսական համախառն աճը կկազմի 9-9․5 %՝ ունենք մի հատ 7․2% աճ, մի հատ 5․8, հետո՝ 7․8% անկում եւ մի 5% աճ։ Եթե սա բաժանենք 4 տարվա վրա, ապա տարեկան կստանանք ընդամենը 2․35-2․4% աճ։ Սա վերջին 7 քառամյակների ընթացքում ամենավատ ցուցանիշն է, խոսելու բան չկա էստեղ,։ Դեռ չհաշված, որ էդ եղած աճից պետք է բացառել հանքարդյունաբերությունը, որն արդյունաբերության մեջ 20% է դարձել, իսկ ՀՆԱ-ի հաշվեկշռում՝ 5%, հանքերը թալանվում են՝ առանց վերահսկողության արդյունահանվում են, պղնձի գները համեմատաբար բարձր են, հանքարդյունաբերողներն էլ հանքանյութն անընդհատ հանում եւ տանում են՝ ընդամենը կոպեկներ մուծելով պետբյուջե, ինչը ես պարզապես թալան եմ անվանում։ Եվ դեռ չհաշված, որ պետք է նաեւ այդ աճից հանվի նաեւ խաղերի ոլորտը, որի աճը ՀՆԱ-ում 30% է կազմել՝ երբ տարեկան ՀՆԱ-ն 2․4% է միջինում աճում, խաղերի ոլորտը՝ 30%: Խաղերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ավելի շատ է, քան առողջապահության, կրթության ոլորտներին, ինչն անընդունելի է՝ վարչապետին մոտ կանգնաց անձինք են տիրապետում խաղերի ոլորտին, եւ Հայաստանում, դժբախտաբար, այս ոլորտը ծաղկում է՝ Երեւանում էսօր ամենատարածված գովազդը «Խաղալը հարստանալու միջոց չէ»-ն է, բայց ինչո՞ւ էիք նախ դա ստեղծում, որ մի հատ էլ սկսեիք մեզ պաշտպանել դրանից։ Երբ խաղերի ոլորտը 4-5 տարի առաջ ոչինչ էր ՀՆԱ-ի մեջ, հիմա մի շարք կարեւոր ճյուղերից առաջ է անցել, իսկ կառուցվածքային այս փոփոխությունը տնտեսական անառողջ քաղաքականության հետեւանք է։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ ամենավատն է էլի եղել, իրա մոտ տարեկան միջին աճը 2․7 է եղել, իսկ վերջին 4 տարում՝ 2․4։ Շինարարության ոլորտն այս տարի մոտ 6% է աճել, եւ ով որ ասում է, թե շինարարությունը տնտեսական աճի դրայվերներից է, սուտ են ասում՝ դրա համեմատ հանքարդյունաբերությունը 20% է աճում, խաղերը՝ 30%»,- նկատեց նախկին վարչապետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 10:1311
Северная Корея осуществила испытательный пуск в море предполагаемой межконтинентальной баллистической ракеты и двух единиц оружия меньшей дальности, спустя несколько часов после того, как президент Джо Байден завершил поездку в Азию, утверждает Сеул, передает AP.
-
2022-05-25 10:0716
На Земле существуют около 500 видов утраченных животных, не объявленных вымершими. Статья об этом опубликована в Animal Conservation.
-
2022-05-25 09:3072
Госсекретарь Энтони Блинкен в беседе с премьер-министром Армении Николом Пашиняном подчеркнул важность нормализации отношений между Арменией и Турцией для обеспечения мира, стабильности и процветания во всем регионе.
-
2022-05-25 09:2692
Оппозиционное движение “Сопротивление” в среду решило заблокировать здание президентской резиденции на пр. Баграмяна в Ереване.