Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:
3+3 ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ:
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպմանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-26 19:35
Выдающийся армянский шахматист Владимир Акопян стал победителем чемпионата США по шахматам среди ветеранов, сообщает Федерация шахмат Армении в Facebook-е.
-
2024-07-26 19:33
Бывший командир второго армейского корпуса ВС, экс-глава управления разведки Генштаба ВС Армении, генерал-майор Араик Арутюнян заявил, что его незаконно удерживают под стражей.
-
2024-07-26 19:32
Центробанк России с декабря 2023 года впервые поднял ключевую ставку – с 16% до 18% годовых.
-
2024-07-26 18:49
Совет ЕС назначил Магдалену Гроно на пост спецпредставителя ЕС по Южному Кавказу и кризису в Грузии. Об этом сообщает пресс-служба Совета ЕС.