ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ-2022
Դե, ահա և եկավ 2022-ը: Բազմաթիվ երկուսներ՝ որպես գնահատական մեր կառավարությանը։ Եվ ընդհանրապես՝ համաշխարհային քաղաքական էլիտային։ Կցանկանայինք տարվա սկզբին ինչ-որ լավատեսական բան ասել, բայց դժվար է։ Քանզի կառավարության ղեկավարի ամանորյա ուղերձն իրականում հնչեց բնավ ոչ անցնող տարվա վերջին րոպեներին, այլ դեկտեմբերի 24-ին, նրա այսպես կոչված առցանց հարցազրույցի ժամանակ։ Հենց դրա ընթացքում Փաշինյանը համեմատաբար անկեղծ պատմեց, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։
Այն է՝ խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի հետ՝ վերջինիս տարածքային ամբողջականության ճանաչումով և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու պաշտոնական Երևանի պատրաստակամությամբ: Ճիշտ է, ընդ որում Փաշինյանը հույս ունի համոզել Ալիևին՝ թույլ տալ, որ Արցախում բնակություն հաստատեն Ադրբեջանի բռնազավթած տարածքներից հեռացած փախստականները։
Մեզ սպասվում է հարաբերությունների «կարգավորում» Թուրքիայի հետ, ինչի ընթացքում մոռացության կմատնվի Հայոց ցեղասպանության թեման՝ որպես այլևս ոչ արդիական։
Մեզ սպասվում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ուղիների բացում։ Ընդ որում Բաքուն իրավունք կստանա վերահսկել տարանցումը, որպեսզի Ադրբեջանի բեռների և ուղևորների անվտանգությանը ոչինչ չսպառնա։ Ոչ թե «միջանցքային տրամաբանության» շրջանակներում, այլ պարզապես մեր վարչապետի բարեհոգության բերումով։
Ընթացիկ տարում շարունակվելու է բանակի ծավալուն «բարեփոխումը», որը կոչված է նոր մակարդակի բարձրացնելու մեր զինված ուժերի մարտունակությունը. Փաշինյանն ու ընկերախումբը պարբերաբար այցելելու են զինվորական ստորաբաժանումներ, շամպայն են խմելու զինվորների հետ ու տաշի-տուշիով պարելու:
Իհարկե, գալիք տարում մեզ բազում այլ բաներ էլ են սպասում, որոնց մասին Փաշինյանը լռեց, ըստ երևույթին՝ համարելով անկարևոր։ Օրինակ՝ ջրի, էլեկտրաէներգիայի, իսկ մոտ ապագայում նաև գազի սակագների բարձրացում։ Ինչպես նաև իր անվտանգության համար անմիջական պատասխանատվություն կրող ուժային կառույցների ստորաբաժանումներին տրվող մշտական պարգևավճարներ և աշխատավարձերի բարձրացում: Ինչպեսև Ալեն Սիմոնյանի անվտանգության, որի համար կգնեն նոր, ամենաժամանակակից զրահաբաճկոն, որպեսզի ամոթ չլինի արտասահմանյան պատվիրակությունների առաջ:
Նիկոլը չասաց նաև այն մասին, որ տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը կհայտարարի ներդրումների աննախադեպ հոսքի և, որպես հետևանք, եռանիշ տնտեսական աճի մասին։ Բայց այդ ցուցանիշն ապահովելու համար խիստ միջոցներ կձեռնարկվեն տեղական իշխանությունների այն ներկայացուցիչների դեմ, որոնք համամիտ չեն «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ուղեգծին։
Ահա, ըստ էության, շատ հակիրճ թվարկումը կանխատեսելի ամենի, որ սպասվում է մեզ այս տարի։ Թե կա արդյոք այստեղ ամանորյա լավատեսության առիթ, թող յուրաքանչյուրն ինքն որոշի։
Կարելի՞ է արդյոք խուսափել այդ սցենարից։ Իհարկե։ Մեր բազմաթիվ հայրենակիցների համար վաղուց ակնհայտ է. երկրում համակարգային ճգնաժամի հաղթահարման ճանապարհն անցնում է Փաշինյանի հրաժարականի միջով։ Դա անհրաժեշտ պայմանն է ։ Քանզի Նիկոլի խնդիրն այսօր ամփոփված է հենց նրանում, որ առավելագույնս դժվարացնի, իսկ իր համար լավագույն դեպքում՝ անհնարին դարձնի հայկական պետության վերականգնման գործընթացը։
Այլ բան է, որ ինքնակամ հրաժարական նա չի տա։ Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը գեներացնել այն կրիտիկական զանգվածը, որը կստիպի նրան հեռանալ։ Հեշտ չէ, այսօր չափազանց շատ են, ինչպես պարզվեց, հինգերորդ շարասյուններն ընդդիմադիր ճամբարում։ Բայց եթե իրական ընդդիմությանը հաջողվի շտկել իր կադրային քաղաքականությունը, ապա հնարավորություն կա, քանի որ ներկայիս կառավարության հետագա ձախողումներն անխուսափելի են։ Այլ կերպ չի էլ կարող լինել, երբ ղեկին դիլետանտների կառավարություն է, իսկ բանիմաց մարդկանց Փաշինյանն իր շուրջ չի հանդուրժում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 09:37
Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.
-
2025-07-02 10:04
Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.
-
2025-07-01 09:22
Кто мог представить, что следствием «ненасильственной, бархатной революции любви и согласия» 2018-го сначала станет война, потом присутствие азербайджанских военных на территории Армении, потом этническая чистка Арцаха. И как фишка на торте национальных потерь при действующей власти - перманентные атаки на Церковь, заключение под стражу армянских священнослужителей: двух епископов и двух дьяконов.
-
2025-06-30 09:25
Не так что за семью замками разгадка проводимой Пашиняном политики. Есть главная стратегическая задача и обслуживающие решение этой задачи тактические шаги. К примеру, в главную задачу - пошаговое выдворение России из региона - защита прав арцахцев никак не вписывается. Пока Пашинян у власти про защиту прав арцахцев на государственном уровне можно забыть. Это очевидно, поскольку невозможно пытаться как-то обеспечить эти права без деятельного участия Москвы, под кураторством которой и Трехстороннее заявление от 9.11.2020, и направленные на урегулирование как нагорно-карабахской проблемы, так и армяно-азербайджанских отношений, другие совместные наработки Еревана, Баку и Москвы.