Փարաքարում ավագանու անդրանիկ նիստը չկայացավ
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, որը չկայացավ ավագանու անդամների չներկայանալու պատճառով։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։
«Կարծում եմ, որ այս դադարը հնարավորություն է, որպեսզի երկխոսություն լինի։ Կոնսենսուսի կարիք կա, ցանկալի է, որպեսզի 3 կողմն էլ համաձայնության գան, սակայն եթե այդպես չլինի` գոյություն ունի այլ լուծում` նոր ընտրությունների գնալն է»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Էմին Երիցյանը։
Նա ընդգծեց, որ ավագանու նիստին չէին եկել «Ապրելու Երկիր» խմբակցության անդամները, իրենց դաշինքն էլ որոշել է ավելի չլարել իրավիճակն ու չանցկացնել համայնքապետի ընտրություններ։
Ավագանու նիստից առաջ համայնքապետարանի շենքի մոտ ոստիկաններ ու քաղաքացիներ էին հավաքվել։ Վերջիններս ցանկանում էին ներս մտնել, սակայն իրավապահները թույլ չէին տալիս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.