ԱՀԿ-ի ղեկավարը ներկայացրել է աշխարհում պատվաստումների կանխատեսումը
Պատվաստումների ներկայիս տեմպերով եւ պատվաստանյութերի անհավասար բաշխմամբ ավելի քան 100 երկրներ մինչեւ 2022 թվականի կեսերը չեն կարողանա պատվաստել իրենց բնակչության 70 տոկոսին, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պատվաստանյութերի բաշխման ներկայիս տեմպերով 109 երկրներ մինչեւ 2022 թվականի հուլիսի սկիզբը չեն կարողանա պատվաստել իրենց բնակչության 70 տոկոսին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են չօգնել պայքարել վիրուսի դեմ, սակայն դրանք զգալի ներդրում ունեն հոսպիտալացումների թվի կրճատման գործում։ Սակայն որոշ երկրներում բազմաթիվ խթանող դեղաչափերի օգտագործումը, մինչդեռ որոշ երկրներում շատերը դեռ չեն ստացել պատվաստման առաջին դեղաչափը, չի կանգնեցնի COVID-19-ի տարածումը, ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.