«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին». ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը` հավելելով, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակոցները լռեցվել են։
«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին, այնքան հեռվից չէին, որ չլսվեին։ Մոտավորապես Վերին Շորժայի աջ հատվածի կողմում էր։ Կրակոցի ձայները սարերից արձագանքում է, դժվար է որոշել` ինչ տրամաչափի զենքեր են, որտեղից են։ Համենայնդեպս, նրանց մեկի փոխարեն մենք տասը կրակել ենք»,– ասաց Երանոսյանը։
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմի մասին տեղեկություններ չկան։
Երանոսյանը նշեց, որ սահմանապահ հենակետերը գյուղից շուրջ 3 կմ–ի վրա են տեղակայված։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.