«ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ՏՈԿԱևՆ ԱՅԼևՍ ՀԱՊԿ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ». Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ղազախստանի իշխանության` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը սկսելու որոշումը շատ տարօրինակ ու զարմանալի է թվում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա կարծիքով՝ Ղազախստանը, որը մինչև վերջերս թվում էր կայուն զարգացող, տնտեսապես հաջողակ, բազմավեկտոր ու արդյունավետ արտաքին քաղաքականություն վարող, հաշված օրերի ընթացքում հայտնվեց պետականության փլուզման եզրին: Եվ խաղաղապահներ մտցնելու որոշումը փաստացի ուղղված էր երկրի հետագա փլուզման կանխարգելմանը։
«Եվ հիմա հանկարծ հայտարարվում է հունվարի 13-ից խաղաղապահների դուրսբերումը սկսելու մասին։ Ի՞նչ է, Տոկաևն արդեն ամբողջությամբ տիրապետո՞ւմ է իրավիճակին։ Արդեն վերահսկո՞ւմ է իրավիճակը։ Նախկինում խոսում էր 20 հազար ահաբեկիչների հարձակման մասին։ Արդեն ի վիճակի՞ է ինքնուրույն ապահովել երկրի կայունությունը։ Դեռ հունվարի 5-ին նա չէր տիրապետում իրավիճակին՝ ունենալով ավելի քան 70-հազարանոց բանակ, ազգային գվարդիա և այլ ուժային կառույցներ»,- ասաց Շահնազարյանը։
Նա նշեց, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների շուրջ 10 հազար մասնակցի: Այսինքն` եթե ելնենք Տոկաևի նշած թվից (20 հազար ահաբեկիչ), ապա նրանց կեսը ազատության մեջ է, իսկ եթե ավելացնենք նաև ձերբակալվածների հարազատներին, ապա կարելի է խոսել առնվազն 70-80 հազար ագրեսիվ տրամադրված զանգվածի մասին։ Քաղաքագետը նշեց, որ սա արդեն առիթ է, որ լրջորեն մտածեն անկարգությունների կրկնության մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.
-
2025-07-04 19:43
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова лишили гражданства России. Об этом он сообщил изданию оху.аз, отметив, что через несколько дней приедет в Азербайджан и даст комментарий.