ՌԴ ԱԳՆ-ն թուրք պաշտոնյաներին կոչ է արել զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ չմտածված դատողություններից
Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան զերծ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունը։
«Այն կազմակերպությունները, ուժերը, գործիչները, կառույցները, որոնք օգտագործում են նման արտահայտություններ, և միևնույն ժամանակ Ղազախստանի քաղաքացիներ չեն, չեն հարգում այս երկրի ինքնիշխանությունը։ Նրանք պարզապես կտրված են իրականությունից, միջազգային իրավական դաշտի ըմբռնումից։ Ես տեսա թուրքական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, և հասկանում եմ, որ Ղազախստանի որոշակի օկուպացիայի մեջ մեր հասցեին ուղղակի մեղադրանքներ չեն եղել։ Այնուամենայնիվ, այս պաշտոնյան Ղազախստանը բնութագրում է որպես երկիր, որը սկզբում «ազատվել է խորհրդային ճնշումներից», իսկ այժմ որոշ ուժեր, իբր, սպառնում են նրան դնել «անիմաստ լծի տակ»: Թուրք պաշտոնատար անձի կողմից Ղազախստանի ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Մենք կարծում ենք, որ նման հայտարարությունները, հատկապես Ղազախստանի համար նման զգայուն շրջանում, ոչ մի կերպ չեն նպաստում մթնոլորտի բարելավմանը, այս երկրում կյանքը կայուն հուն վերադարձնելուն։ Երկրորդ, Ղազախստանի խորհրդային անցյալի անհարգալից հիշատակումը կարծես հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն: Սա հարյուր տոկոսով։ Դա հարգալից չէ նաև Ղազախստանի հանդեպ, որը շատ խնամքով է վերաբերվում մեր ընդհանուր պատմական ժառանգությանը։
Դժվար պահերին, որոնցից ոչ մի պետություն ապահովագրված չէ, և որոնց միջով Թուրքիան բոլորովին վերջերս անցել է... Չէ՞ որ նրա իսկական ընկերները սատարեցին, ձեռք մեկնեցին, օգնեցին և իրավիճակը չօգտագործեցին ոչ մի այլ նպատակով, բացի բարեկամական օգնությունից... Ղազախստանի համար այս ողբերգական, դժվարին, արտառոց իրավիճակը պահանջում էր ջանքերի համադրում և, անշուշտ, չպետք է դիտարկվի որպես պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն… Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնատար անձինք այսուհետ զերծ կմնան նման չմտածված դատողություններ բարձրաձայնելուց»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.