Լավրով. Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին
Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա Ղարաբաղի տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին չի վերաբերում, դա զուտ երկկողմանի խնդիր է, որը մենք արդեն մոտ մեկ տարի է առաջարկում ենք սկսել մշակել՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով դրա համար և առաջարկելով մեզ որպես խորհրդատու այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և այլ կառույցներ քարտեզներ ունեն, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և դրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները: Հենց երեկ ես այս թեմայով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ «Եվ նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս է հայտնվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի վերջ, բայց կրկին կյանքն ավելի բարդ է, հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես անել, որպեսզի այն (հանձնաժողովը) որքան հնարավոր է շուտ գործարկվի: Կրկնեմ, որ տարաձայնություններ կան, թե ինչ պետք է արվի, որպեսզի այն սկսի գործել: Դժվար կլինի։ Այս թեմայի քննարկման ընթացքում մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ դրա օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 16:026
На данный момент Азербайджан подтверждает нахождение в плену 38 военных и гражданских лиц. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян в НС НКР.
-
2022-05-19 16:0110
Никол Пашинян в правительстве провел встречу с участниками Консультативного собрания по сотрудничеству с внепарламентскими политическими силами. Об этом сообщает пресс-служба премьера РА.
-
2022-05-19 16:0012
Генеральная прокуратура направила сообщение о применении полицейскими насилия в отношении депутата парламента РА от фракции "Армения", члена АРФ "Дашнакцутюн" Арцвика Минсяна в Антикоррупционный комитет для подготовки материале в уголовно-процессуальном порядке. Об этом "ФактИнфо" сообщили Генпрокуратуре РА.
-
2022-05-19 15:5814
Вчера по приказу директора Всеармянского фонда “Айастан” я была уволена из-за участия (после работы) в митингах движения “Сопротивление”. Об этом в своем Фейсбуке написала координатор программ Всеармянского фонда “Айастан" Анна Манукян.