Արցախի ԱԺ․ Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը
Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության հետ, տեղեկացնում է News.am-ը: Հայտարարությունում ասվում է.
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:
Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը:
2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը:
ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թվականից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ:
Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար:
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
ք. Ստեփանակերտ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-29 10:4234
Проезд через КПП "Верхний Ларс" на грузино-российской границе по положению на утро среды по-прежнему запрещен, сообщается на сайте МЧС Армении.
-
2022-06-29 10:3738
Распространенные Министерством обороны Азербайджана сведения не соответствуют действительности. Об этом говорится в заявлении МО Армении.
-
2022-06-29 09:23139
Россия помогла Армении и Азербайджану договориться по поводу автомобильной трассы в Зангезурском коридоре, согласовать остается лишь небольшой участок в 6 км. Об этом «Известиям» заявил высокопоставленный осведомленный источник.
-
2022-06-29 09:19125
После вчерашнего заявления Никола Пашиняна число желающих поселиться в арцахском селе Ахавно семей выросло. «Со вчерашнего дня люди звонят и спрашивают, как можно поселиться в Ахавно», сказал в беседе с Lragir.am руководитель общины Андраник Чавушян.