Ազարյան․ Տեղեկություն ունեմ, որ փորձելու են տապալել դատավորների միության նախագահի ընտրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես էլ եմ տեղեկություններ ստանում, որ կազմակերպված է տապալել դատավորների միության նախագահի ընտրությունները, բայց չեմ կարող ասել՝ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Նշենք, որ Մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
«Ես գիտեմ, որ տիկին Դանիելյանն առաջադրվել է, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ: Ես գիտեմ, որ մենք հաստատ կանք թեկնածուների ցուցակում, մյուսների մասին տեղյակ չեմ: Ես եկել եմ ընտրվելու ակնկալիքով, ակնկալիքս ընտրվելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իր շանսերը բարձր է գնահատում:
Հարցին, թե կան արդյոք ճնշումներ դատավորների նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն արձագանքեց, թե իր ու իր նման դատավորներին անհնար է վախեցնել. «Ես մի քանի հարցազրույցում երկու-երեք տարի առաջ հայտարարել եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից», - հայտարարեց դատավոր Ազարյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось