Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
«Այս օրերին բոլորիս համար լիբանանյան կյանքը դարձել է ահավոր` իր բոլոր երեսներով, սակայն մենք բոլորս մեր կյանքը միասնաբար պետք է շարունակենք` ընտանեկան, հավաքական և կազմակերպչական իմաստով»,- նշել է նա:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ «Սփյուռքի տարի» հռչակելը դարձել է հրամայական: Այն ճիշտ ժամանակին արված ճիշտ քայլ է:
«Պետք չէ սակայն բավարարվել հռչակագիրը հրապարակելով, այլ Սփյուռքի հարցը պետք է դառնա մեր մտածումների, մտահոգությունների, տագնապների, խոսքի, կազմակերպչական կյանքի կիզակետում: Այս ամենը ցույց է տալիս, որ Սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի: Վերակազմակերպում, այսինքն` վերանորոգում, վերաշխուժացում, այլ խոսքով՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն»,- նշել է վեհափառը:
Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպել և հզորացնել Հայաստանի, ժողովրդի ընդհանրական և գերագույն ձգտումների ու շահերի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-08 14:59
Канцлер Германии Олаф Шольц заявил, что Европейская комиссия может отреагировать в течение нескольких часов в случае анонсированного президентом США введения пошлин на товары из Евросоюза.
-
2025-02-08 14:57
На 54-м Роттердамском кинофестивале состоялась мировая премьера фильма «Сиреневый ветер Параджанова», в создании которого принимали участие кинематографисты постсоветских стран. Картину снял советско-узбекский кинорежиссер Али Хамраев, давно живущий в Сан-Ремо.
-
2025-02-08 14:57
Трое обвиняемых по делу о вооруженном инциденте в Мердзаване арестованы: еще трое под домашним арестом. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am сообщила пресс-секретарь Следственного комитета Армении Кима Авдалян.
-
2025-02-08 14:52
Глава Комитета по туризму Армении Лусине Геворкян на встрече с владельцами гостиниц заявила, что в их отелях должны быть молельные комнаты (мусалля, — AT) для мусульман, иначе их лишат лицензий, сообщает газета «Грапарак» со ссылкой на свои источники.